Վիրավոր զինծառայողներին տարհանելու համար կպարգևատրվեն կամավորականներ բուժակները
SocietyՄարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ՝ բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:
Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը և սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը: