«Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշան է. Տիգրան Աբրահամյան
SocietyԱրցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՊԲ ՀՕՊ ուժերը հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն են խոցել։
Վերջին շրջանում այս տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում։
ԱԹՍ-ների դերն այս պատերազմում բավականին մեծ է և ըստ այդմ՝ դրանց դեմ էֆեկտիվ պայքարը բավականին մեծ ազդեցություն ունի պատերազմական գործողությունների և դրա հետագա ընթացքի վրա»: