Նիցցայում, ահաբեկչի հարձակման արդյունքում, երեք մարդ է սպանվել (տեսանյութ)
ВидеоՖրանսիայի Նիցցա քաղաքում՝ Նոտր Դամ եկեղեցում, անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, որի արդյունքում, վերջին տվյալների համաձայն երեք մարդ է զոհվել։ Նրանցից մեկը՝ 70-ամյա քաղաքացին, գլխատվել է։ Վերջինիս մասին այլ մանրամասներ չեն նշվում: Կան բազմաթիվ վիրավորներ։ Ենթադրյալ հարձակվողը բերման է ենթարկվել:
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Twitter- ի իր էջում գրել է, որ միջադեպի բոլոր հանգամանքները վկայում են, որ հարձակումը ահաբեկչական գործողություն է: