Թուրքերը եկեղեցում քրիստոնյա հավատացյալներին սպանելու հինավուրց ավանդույթ ունեն․ Արման Վարդանյան
BlogosphereԿամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիցցայի Նոտր Դամ տաճարում երեք հավատացյալ զոհերին մարդասպանը գլխատեց «Ալլահ Աքբար» բառերով։ Ամենայն հավանականությամբ, սա պատասխան է Charlie Hebdo ամսագրում Էրդողանի ծաղրանկարին: Եվ որքան շուտ ողջ քաղաքակիրթ աշխարհը հասկանա, որ ահաբեկչության դեմ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, և ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ, այնքան շուտ հնարավոր կլինի զրոյացնել Էրդողան-Հիտլերի հիվանդ ամբիցիաները:
Ի դեպ, թուրքերը եկեղեցում քրիստոնյա հավատացյալներին սպանելու հինավուրց ավանդույթ ունեն: 1453 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարում թուրքական բանակը գլխատեց բոլոր հավատացյալներին և կողոպտեց եկեղեցական ողջ կահ-կարասին։