«Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին»
ԲլոգոսֆերաCBN լրատվականի լրագրող Չաք Հոլթոնը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է արցախցի մի կնոջ լուսանկար և կից գրառում կատարել.
«Միայն այս արցախցի կինն ու նրա երկու հարևանները որոշեցին իրենց գյուղից չփախչել։ Ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղը։ Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին՝ մեկին գլխատել են, մյուսին՝ գնդակահարել։ Նա փախել է այն հագուստով, որը հագին էր։
Այժմ Ստեփանակերտի նկուղներից մեկում թաքնվում է 11 անծանոթների հետ»։