ՊԲ-ն` Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող պայթյունների ձայների մասին
ԱրցախՊաշտպանության բանակից հայտնում են․ «Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են:
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է»: