«Պարոնայք սպաներ»․ երբ Արսեն Սաֆարյանը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով
ՏեսանյութերԵրգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանի հետ առաջիններից էր, որ պատերազմը սկսվելուն պես մեկնեց առաջնագիծ: Օգտատեր Աշոտ Ամիրյանը, որը Արսենի զինակից ընկերներից է, իր էջում տեսանյութ է հրապարակել, որից հասկանում ենք, որ մեկ ամսից ավելի, ծանր պատերազմին զուգահեռ, հերթափոխի ժամանակ Արսենը մի քանի ժամով զենքը փոխարինում է կիթառով, և «Պարոնայք սպաներ» երգն արդեն հնչում է ավելի խրոխտ ու մարտական։
Մանրամասները՝ տեսանյութում: