Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 շինություն է փլուզվել (լուսանկարներ, տեսանյութ)
VideoԹուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Իզմիրում մեծաթիվ ավերածությունների: Տարբեր աղբյուրների համաձայն՝ Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով փլուզվել է ավելի քան 20 շինություն: Այս պահին զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: