«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе 

Հայաստանի քաղաքացիական ՀԿ-ները նամակ են հղել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գերատեսչություններին

Общество

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նամակ են հղել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գերատեսչություններին:

Նամակն ամբողջությամբ ստորև.

«2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները:

Մասնավորապես՝ տվյալ նամակով տեղեկացրել ենք, որ Թուրքիայի աջակցությամբ և միջնորդությամբ Սիրիայից Ադրբեջան են ուղարկվել հազարավոր վարձկաններ, այդ թվում՝ միջազգային հանրությանը հայտնի ահաբեկչական միավորումների զինյալներ՝ անմիջականորեն մասնակցելու էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Այս տեղեկությունները բացահայտվել են ինչպես մի շարք լրատվամիջոցների հետաքննությունների արդյունքում, այնպես էլ հաստատվել են բազմաթիվ պետությունների՝ ներառյալ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, ինչպես նաև ԱՄՆ, Եվրոպական խորհրդարանի և ՄԹ պաշտոնատար անձանց կողմից: Ի լրումն՝ համացանցում արդեն իսկ հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են վարձկանների, այդ թվում՝ ահաբեկիչների, ներգրավումը պատերազմական գործողություններին:

Բացի վարձկան ահաբեկիչների ներգրավումից, միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ կիրառվում են միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինամթերք, այդ թվում՝ կասետային ռումբեր, բալիստիկ հրթիռներ, տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ, որոնք վերլուծվել և հաստատվել են նաև միջազգային լրատվամիջոցների կողմից։ Օրինակ՝ հայ ռազմագերիների նկատմամբ նվաստացումներ, խոշտանգումներ և սպանություն, սպանված զինծառայողների դիակների փոխանակման մերժում հրադադարի հաստատումից հետո և այլն։ Ավելին՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների նախագահների կողմից միջնորդած և կնքված երեք հրադադարների հաստատմանը՝ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը յուրաքանչյուր դեպքով խրախուսել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղի դեմ, անմիջական պատասխանատվություն վերցնելով նաև հրադադարի ռեժիմի հաստատման խոչընդոտմանը։

Չնայած վերոնշյալ հանցագործությունների և խախտումների ներկայացմանը՝ մինչ օրս հասարակական կազմակերպությունների դիմումի վերաբերյալ ՆԱՏՕ-ից և ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից որևէ արձագանք չենք ստացել, չի ներկայացվել դաշինքի դիրքորոշումը իր անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:

Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ն, հանդիսանալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարող ռազմաքաղաքական կառույց, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել կանխելու հետագա ահաբեկչական գործողությունները, ահաբեկչական միավորումների տեղակայումը Հարավային Կովկասում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում:

Հյուսիսատլանտյան դաշնագրի համաձայն՝ Միավորված ազգերի կանոնադրությամբ նախատեսված՝ կողմերը պարտավորվում են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով՝ չվտանգելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարությունը: Կողմերը պարտավորվում են նաև իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միավորված ազգերի նպատակին: Հայաստանը՝ որպես Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության ոլորտում՝ Աֆղանստանում և Կոսովոյում, և քաղաքականության ու անվտանգության ոլորտներում՝ ժողովրդավարության չափանիշներ, իրավունքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար։ Այս լույսի ներքո` ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ՆԱՏՕ-ի գործընկեր պետության նկատմամբ, ինչպես նաև մեկ գործընկեր պետության (Ադրբեջանի) կողմից մեկ այլ գործընկեր պետության (Հայաստանի) նկատմամբ ռազմական գործողությունը խարխլում են ՆԱՏՕ-ի հանուն խաղաղության համագործակցության ոգին և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը՝ խրախուսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Քաղաքացիական հասարակությունը մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունները Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ, իրենց գործընկեր պետության Թուրքիայի կողմից ձեռնարկվող ահաբեկիչների ներգրավման, և ահաբեկչության ծավալմանն ուղղված գործողությունների կանխման, կասեցման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել, որը կարող է դիտարկվել անգործություն և անտարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնարար սկզբունքների պահպանման նկատմամբ:

Ակնկալում ենք, որ անհրաժեշտ միջոցառումներ այնուամենայնիվ կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար պրն․ Ստոլտենբերգի կողմից Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների և դրանց հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ հայտնած մտահոգություններից կոնկրետ և իրական գործողություններ, քայլեր կատարելու ուղղությամբ:

Ուստի, սույն նամակով վերստին դիմում ենք Ձեզ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք իրապես շահագրգիռ են լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման  սկզբունքներին համապատասխան,  առաջարկելով ՆԱՏՕ կանոնադրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում հրատապ կարգով քննարկման դնել հետևյալ հարցերը՝

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходом
Самое популярное