Ռուսական հիվանդանոցում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
VideoՌուսաստանի Հարավային Ուրալի պետական համալսարանի պոլիկլինիկայի տարածքում պայթյուն է որոտացել, այնուհետև հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ֊ը՝ հղում անելով Չելյաբինսկի մարզում գտնվող Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը: «Հրդեհը բռնկվել է ուսանողական կլինիկայում: Մնացած տվյալները ճշտվում են», - հայտնել են մամուլի ծառայությունից: Ինչպես նշվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հրդեհի բռնկման պատճառ է դարձել երկու խորանարդ թթվածնի բալոնի ճնշումը: