Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն խաղաղության․ լուսանկար՝ առաջնագծից
ОбществоԱրցախում ընթացող պատերազմին մասնակցում են նաև մարզիկներ: Առաջնագծում են նաև ազատ ոճի ըմբիշներ, Հայաստանի առաջնության մեդալակիրներ Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը, որը տեղադրել է ըմբիշների լուսանկարն ու գրել.
«Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության: Հպարտ ենք ձեզնով, տղե՛րք ջան»։