ՌԴ-ին պետք է դիմել ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով
ՔաղաքականԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել.
«Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով։ Դա է այս պահին միակ լեգիտիմ հնարավորությունը, որը, միգուցե և մեծ դժվարությամբ, սակայն հնարավոր է աշխարհն ընդունի և չխոչընդոտի կամ քիչ խոչընդոտի։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ այսօր պարզապես նման է "տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին" տարբերակին։ Հատուկ, հաշվի առնելով ռազմական դրությունն ու իրավիճակը, չեմ բացում փակագծեր, սակայն փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին, որոնք, սակայն, չէին կարող չհասկանալ այդ ամենը»։