Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցից
ИранԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- Արաղչին նշել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«ՌԻԱ նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում՝ Արաղչին ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։