Զորավարժությունները չեն վկայում թուրք-ադրբեջանական ղեկավարության խաղաղ մտադրության մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազները վարույթից չեն հեռացվի Մանրամասներ՝ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի սպանությունից Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Գլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք. նախկին փոխնախարար Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Տարեկան ավելի քան 39 մլն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության տարածքներից ԲԴԽ անդամների ընտրություն ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ 

Երբ հարցերն ավելի խոսուն են պատասխաններից. գերմանական ADR-ի լրագրողն Ալիևին ստիպել է խոսել ցավոտ թեմաներից

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը, գրում է «Արմենպրես»-ը:

Օլիվեր Մայեր-Ռութը, որն ի դեպ ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, ընդգծել է՝ իրավապաշտպաններն ասել են՝ ցանկանում են մեկնել Բաքու, քանիցս դիմել են, բայց մերժվել: Գերմանական լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի ուսումնասիրությունները, որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում՝ լուսանկարներից մինչև կիրառվող զինատեսակի անվանումը: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր են կիրառվել: Ադրբեջանի նախագահի համար այդ ապացույցները ոչինչ են, նա ի պատասխան ասել է, թե իրենք չեն օգտագործում նման զենքեր, ավելին՝ իբր պաշտպանվում են:

Կասետային զինատեսակներ չկիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին լրագրողի հարցին Ալիևը հարցով է պատասխանում՝ իսկ Հայաստանը ստորագրե՞լ է: Լրագրողը թույլ չի տվել Ալիևին ծավալվել՝ ընդհատելով. «Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի մասին, ոչ թե Հայաստանի»: 

Ալիևը կրկնել է իր թեզն իբր Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա մեղադրել է հայկական կողմին հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտելու մեջ: Գերմանացի լրագրողը ստիպված է եղել հիշեցնել նրան՝ հայկական կողմն Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտումների մեջ:

Ալիևի մյուս աբսուրդ հայտարարությունը վերաբերել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը. «Այն կարող էր լինել մեր հրետանու վրիպման արդյունք կամ երկրորդ տարբերակը՝ հայերն իրենք են դա արել»: Պատասխանն առաջացրել է լրագրողի տարակուսանքը. «Քրիստոնյան հարվածել է իր եկեղեցո՞ւն»: Ալիևի պատասխանն ավելի ապշեցուցիչ է. ըստ նրա՝ հասցված վնասը նշանակալի չէ, եկեղեցին չի քանդվել, փոքր վնաս է, որը կարելի է վերականգնել երկու շաբաթում:

Լրագրողը մեջբերել է փորձագիտական կարծիքներ, որ պատերազմն սկսել է Ալիևը՝ սեփական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներից: Ադրբեջանի նախագահը չի համաձայնել դիտարկմանը, ինչին հակադարձել է լրագրողը՝ իսկ ադրբեջանական բանտերում միթե քիչ են ընդդիմադիրները:

Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ թուրքական F-16-երը չեն մասնակցում մարտական գործողություններին: Նա չի վարանել կրկին մեղադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին անգործության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զորավարժությունները չեն վկայում թուրք-ադրբեջանական ղեկավարության խաղաղ մտադրության մասինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազները վարույթից չեն հեռացվի Լեդի Գագայի և Ջենիֆեր Լոպեսի կատարումները՝ Բայդենի երդմնակալության ժամանակ (տեսանյութ)Մանրամասներ՝ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի սպանությունիցՀայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբԳլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք. նախկին փոխնախարար Ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարկվել է ՀԿԾ նոր կայքը Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Տարեկան ավելի քան 39 մլն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության տարածքներից ԲԴԽ անդամների ընտրություն ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ Սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված է նրա առողջական վիճակով Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ԱԺ-ի մոտ (տեսանյութ) Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը կարճ միացման հետևանք էր․ ԱԻՊԾ պարզաբանումըՊՆ-ն հերքում է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի կրճատման մասին լուրը Աշտարակում 18-ամյա երիտասարդի են սպանել Անվտանգության խորհրդի նիստ՝ կառավարությունում. մասնակցել է նաև Արցախի նախագահըՈՒՂԻՂ. բողոքի ակցիա` Ազգային ժողովի դիմացԱրցախում նոր նախարարություն կստեղծվի Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 100 տարեկան «Նիկոլը նպատակ ունի Ջհանգիրյանի միջոցով դատարանները պահել իր անմիջական վերահսկողության տակ»․ այսօր բողոքի ակցիա կլինի ԱԺ դիմաց Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար)Վերջին 1 օրում Հայաստանում գրանցվել է վարակման 183 դեպք, մահացել է 9 մարդ, բուժվել՝ 213-ը 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ավտովթար՝ Արթիկում. 3 վիրավորների վիճակը ծանր է Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում ԵԽ-ն դատապարտեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ՀՀ ԱԳՆ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում Աստղագուշակ՝ հունվարի 22-ի համար Օրվա խորհուրդը Հայաստանում սկսել են քիչ շինարարություն անել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին«Հրապարակ». Բարդ թեստ պատգամավորների համար«Ժողովուրդ». Հայկ Մարությանը տարվա վերջին օրով 200 շինթույլտվություն է ստորագրել«Հրապարակ». Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքիցՍտեղծվելու է համատեղ զորամիավորում և 18 տարեկան մեր պատանիներն այլևս թուրքի առաջ չեն կանգնի. Տիգրան Ուրիխանյան«Հրապարակ». Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից«Ժողովուրդ». Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից«Հրապարակ». Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետ«Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին` հրադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ...»5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկայում այս իշխանության պահպանման դեպքում. թուրքագետ Ադրբեջանն իրավական օգնության հարցում է ուղարկել Ռուսաստանին Մի-24 ուղղաթիռի գործով Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում. Արմեն ԱշոտյանՆախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ դեպք՝ Կոտայքում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով Ջալալին պատերազմի ժամանակ եմ տեսել, տեղյակ եմ՝ ինչպես է դեպքը եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Ամենադիտված