Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Մեկտեղել արցախցիներին տրամադրվող կրթական աջակցությունը. ԿԳՄՍ նախարարությունն անցկացրել է քննարկում

Հասարակություն

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է տարբեր կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, միաժամանակ` ընդգծելով այդ գործընթացում երեխաների անձնական տվյալների գաղտնիության, ինչպես նաև համավարակի ընթացքում հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրականացվել է Արցախից ժամանած երեխաների կարիքների գնահատում և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվել են լուծումներ։ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է ռազմական դրության հայտարարումից հետո ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները։ Նրա խոսքով՝ ապահովվել է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։

Նրանք ընդգրկվել են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականներն ապահովվել են նաև անհրաժեշտ դասագրքերով։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ ուսումնական հաստատություններում։ Ըստ փոխնախարարի՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում է մոնիթորինգ․ ՀՀ մարզերից և Երևանից ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է ստանում, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։

«Պարբերաբար կապի մեջ ենք մարզերի պատասխանատուների հետ․ ինքս եմ անընդհատ այցելում երեխաների ժամանակավոր կացության վայրեր, որպեսզի տեղում ծանոթանամ՝ ինչ խնդիրների են նրանք բախվում։ Մենք խրախուսում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, իսկ համայնքներին կոչ ենք անում՝ ակտիվ ներգրավվել այս աշխատանքներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նրա խոսքով՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչներն այս շաբաթ կայցելեն այդ ընտանիքներ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։

Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ այս հարցում կարևորելով ջանքերի մեկտեղման հարցը։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում այդ երեխաներին նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով, ինչպես այն արդեն իրականացվել է սահմանամերձ համայնքների սովորողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար նոյեմբերի 1-ից կիրականացնի վերապատրաստման հեռավար դասընթացներ՝ «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով։

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախատեսվում է զարգացնել նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները աղետների դիմակայունության ուղղությամբ, բարձրացնել ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։ Ամփոփելով իր խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց ծրագրերը՝ ինչ ուղղվածության ունեն դրանք և որ համայնքներում են իրականացվում՝ դրանց մասին միմյանց իրազեկելու, աշխատանքները մեկտեղելու և ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու նպատակով։

Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց իրականացրած ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, երեխաների ժամանց, էքսկուրսիաներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներ, մրցութային խաղեր, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Արցախի ուսուցիչներին և այլն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ներկայացրել են կատարված աշխատանքները։ ՄԻՊ-ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի մոնիթորինգային խմբերը պարբերաբար այցելում են Արցախից ժամանած ընտանիքներին և նրանց իրազեկում, այդ թվում՝ կրթություն ստանալու իրավունքի մասին։

Նրա խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության և առավել համակարգված աշխատանքների արդունքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր կազմակերպությունների և ծառայությունների քարտեզագրման ու համակարգման, տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև առաջնային և խորքային կարիքների գնահատման խնդիրներին։

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ հնչեցված կարևոր դիտարկումների, վերհանված խնդիրների և աջակցության համար, որոնք, ըստ փոխնախարարի, հաշվի կառնվեն հետագա աշխատանքների պլանավորման, ավելի համակարգված իրականացման և առավել հասցեական արձագանքման տեսանկյունից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված