Անհայտ անձը Լիոնում հարձակվել և վիրավորել է հույն ուղղափառ քահանային (տեսանյութ)
ԱշխարհՖրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը հարձակվել և վիրավորել է հույն ուղղափառ քահանային, հայտարարել է BFM հեռուստաալիքը: Դեպքը տեղի է ունեցել Լիոնի 7-րդ թաղամասում: Ներխուժողն անհետացել է: Բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Ֆրանսիական ոստիկանությունը Լիոնում՝ դեպքի վայրում, անվտանգության շրջագիծ է տեղադրել», - ասվում է ոստիկանության թվիթերյան գրառման մեջ: «Իրադարձությունները տեղի են ունեցել են Լիոնի 7-րդ թաղամասում՝ Ան-Մասե շրջանում։ Տեղում աշխատում են անվտանգության ծառայություններն ու փրկարարները: Սահմանվել է անվտանգության պարագիծ»: Խուսափեք այս հատվածից և հետևեք իշխանությունների ցուցումներին», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: