Պարոն Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան
SocietyՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե իբրև հայկական ուժերի կողմից գերեվարված ահաբեկչի մասին տեսանյութը բեմականացված է. «Զարմանալի կլիներ, որ նրանք ինչ-որ այլ բան հայտարարեին: Իսկ ապացույցներ այս առնչությամբ՝ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների (իրենց առկայության, իրենց օգտագործման և այլ հարցերի) վերաբերյալ բավականին շատ են ու հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- ասաց Հովհաննիսյանը: