Քանի՞ մանդատ կստանան կուսակցությունները Վրաստանի նոր խորհրդարանում
ГрузияՎրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը, հետևաբար՝ արդեն հայտնի է, թե համամասնական կարգով որ կուսակցությունը քանի մանդատ կստանա 10-րդ գումարման խորհրդարանում: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Համամասնական կարգով ամենաշատ պատգամավոր խորհրդարանում կունենա «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը կստանա 61 մանդատ: Երկրորդ տեղում «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ» դաշինքն է, որը խորհրդարանում կունենա 35 պատգամավոր:
Մնացած կուսակցությունների մանդատների թիվը հետևյալն է.
«Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
«Ստրատեգիա Աղմաշենեբելի» — 4 մանդատ,
«Լելո» — 4 մանդատ,
«Հայերնասերների դաշինք» — 4 մանդատ,
«Գիրչի» — 4 մանդատ,
«Քաղաքացիներ» — 2 մանդատ,
«Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:
«Վրացական երազանք» կուսակցությանն ավելանում են նաև մեծամասնական 14 պատգամավորները և ընդհանուր կազմում 75 պատգամավոր: Այսպիսով, մինչև 16 մեծամասնական շրջանների 2-րդ փուլը իշխող կուսակցությանը անհրաժեշտ է ընդամենը 1 մանդատ, որպեսզի վերջինս ինքնուրույն կառավարություն ձևավորի:
Հիշեցնենք՝ բացի «Վրացական երազանքից», մնացած 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները:
Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկված բոլոր ընտրատեղամասերի նախնական տվյալներով՝ 30 մեծամասնական շրջաններից 16-ում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: 16 մեծամասնական, այդ թվում Թբիլիսիի բոլոր 8 ընտրատարածքներում 2-րդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին: