Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպան Ապարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ Հետք Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը Արսեն Թորոսյանը շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու ջանքերը (տեսանյութ) Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել, չեն էլ նկատել․ Արմինե Օհանյան ՈւՂԻՂ․ Ընթանում է Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը Աստղագուշակ փետրվարի 18-ի համար Վագոն-տնակ է այրվել․ տուժած կա Նիդեռլանդները և ՀՀ-ն ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ. forrights.am Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել օդանավակայանում (տեսանյութ) 

«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը

Հասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝  իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, 9 ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»:

Վահեի զոհվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դաժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։ «Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ուզել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վնասվածքներ հասցնելով: Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, բայց Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել  ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դաժան էր... ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։ 

Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․ զգում էր՝ այն կա ու ամեն գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ որդին արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն ինչ նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․ «Ասացին մինչև մահվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել: Փորձեցի գտնել, նախորդ օրը արյունոտ ժամացույցը հասավ ինձ: Ո՜նց էի զգում, որ էդ ժամացույցը կա: Տեսիլք էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, բայց փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա ու փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում իր պակասը: Հուղարկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, որովհետև զգում էի՝ ինքն էլ է ուրախ ու ժպտում է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու, որ ապշել էինք, թե ինչքան մարդ գիտեր իրեն։ Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։

Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, հայրն էլ դեպքից մեկ օր առաջ էր խոսել․ «Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում ու շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ ա, կզանգեմ»: Ամսի 29-ին էլ հայրիկի հետ է խոսել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ կատարվում, ասել է՝ «ամենաուժեղ կռիվ կինոները ոնց են, էդ ա»: Շատ բան չէր պատմում, հատկապես ինձ փորձում էր չզանգել, երևի խնայում էր, որովհետև իր ձայնից միանգամից մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը:

Մոր բնորոշմամբ՝ որդին շատ ընկերասեր, հայրենասեր, կարգուկանոն սիրող, ժպտադեմ էր: Այնքան պարտաճանաչ էր, որ ընկերներն անունը նեմեց էին դրել։ «Ծառայության ընթացքում, երբ արդեն բարձրանում էր դիրքեր, մի օր զանգեց, ներկի գումար ուզեց դիրքը ներկելու համար, ծաղիկներ էր տնկել, հետո էլ սիրուն բաժակներ ու մոխրաման ուզեց, ասեց՝ «մամ ջան, էս էլ իմ տունն ա, պիտի սիրուն սարքեմ, հրամանատարները գալիս են, սիրուն հյուրասիրեմ»: Մի օր ասեց՝ «գիտես շուն ունեմ» ու կատվի նկարը ուղարկեց, ասեցի, բայց սա շուն չի բալես, ասաց՝ «մամ շան պես շուստրի ա, անունը շուն եմ դրել, գիտես ոնց ա հսկում»»,- ժպիտով հիշում է մայրը։ 

Վահեն Երևանից էր, սովորում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնում, դեռ այնքա՜ն նպատակներ ուներ, որ անկատար մնացին․․․

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպանԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը «Մեր ընկերությունը համարում եմ ստացված»․ Սիմոնի շնորհավորանքը Պարգին՝ «Դեպի Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ապարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ Հետք Թրամփը և Մակրոնը ընկերական հեռախոսազրույց են ունեցել․ Սպիտակ տունՌուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին Գերմանիայում աջակցություն են հայտնել Ուկրաինա զորքեր ուղարկելունԹուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը կանխատեսել է ռուս-ուկրաինական պատերազմի ելքըԱրսեն Թորոսյանը շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու ջանքերը (տեսանյութ) Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել, չեն էլ նկատել․ Արմինե Օհանյան ՈւՂԻՂ․ Ընթանում է Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստըՈվքեր են ներկայացնում Ռուսաստանն ու ԱՄՆ Էր Ռիադում Աստղագուշակ փետրվարի 18-ի համարԻ՞նչ ընդհանրություն կա Թրամփի՝ հանքային ռեսուրսների գործարքի և Վերսալի պայմանագրի միջև․ TelegraphՎագոն-տնակ է այրվել․ տուժած կաՆիդեռլանդները և ՀՀ-ն ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին Ընկերական հանդիպում սուրճի և տորթի շուրջ. Լեհաստանում գնահատել են Փարիզի գագաթնաժողովըՍարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ. forrights.amՎարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել օդանավակայանում (տեսանյութ)Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Մասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունըՄեդվեդևը կտրուկ է արձագանքել ՌԴ նավթի պոմպակայանի վրա Կիևի հարձակմանը«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրովԱշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս ԱՄՆ ֆինանսների նախարարի այցը Կիև կարող է դառնալ Զելենսկու քաղաքական կարիերայի ավարտը․ բրիտանացի դիվանագետՔչերը գիտեն, բայց իմ արմատների մի մասը Ջավախքից է․ Իվետա Մուկուչյան (լուսանկար)Մակրոնը խոստացել է շարունակել ուկրաինական հակամարտության քննարկումներըՀայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական Հրապարակվել է Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների պաշտոնական լուսանկարըՌուսական և ամերիկյան պատվիրակությունները Էր-Ռիադում բանակցությունների մեկնարկից առաջ (տեսանյութ)20-ամյա տղայի մոտ հայտնաբերվել են ատրճանակներ ու թմրամիջոցԻշխանությունը ջղաձգումների մեջ է․ Սամվել Հակոբյան«Չեմ ուզում ոչ մեկի համար լինել պահեստային տարբերակ»․ Լյուսի Հայրապետյանի գայթակղիչ ֆոտոշարքըԷր Ռիադում սկսվել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձակուրդ է մեկնումԱրտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերը ունեն քողարկված օրակարգ. ՏԿԵ փոխնախարարը՝ Ժնևում Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով․ ԾառուկյանՍԱՏՄ և ՊԳԿ համագործակցության նոր հեռանկարներ՝ սննդամթերքի անվտանգության ու կենդանիների առողջության ոլորտներում Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել են Իտալիայի վարչապետը դժգոհ է Փարիզի հանդիպման ձևաչափիցՌոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 161դեպք. ՆԳՆ ոստիկանություն Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն․ «Հրապարակ»Պարզ է դարձել Պուտին-Թրամփ հանդիպման կոնկրետ վայրը Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը հանդիպել ենԶելենսկին մանրամասնել է Թուրքիա ժամանելու նպատակըՏան լոգարանում հայտնաբերվել է մահացած 22-ամյա աղջիկԵԱՏՄ ֆիզիկական անձինք Հայաստան ավտոմեքենաներ կարող են ներմուծել 1 տարի ժամկետով
Ամենադիտված