Իրանը նախաձեռնություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Խաթիբզադե
Իրան«Ղարաբաղյան կոնֆլիկտը երեսնամյա հակամարտություն է, որը լուծելը հեշտ չէ», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ ավելացնելով, որ Իրանը, որպես հարևան երկիր, պատրաստել է ծրագիր՝ հիմնվելով ընթացիկ փաստերի վրա, բայց ներգրավված կողմերի մայրաքաղաքները կորոշեն՝ իրագործե՞լ այն, թե՞ ոչ: Նա շեշտել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը ծրագիր ունի ղարաբաղյան հարցում ոչ միայն հրադադարի, այլև խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ ձեռնարկված գործողությունները դեռևս բավարար չեն որևէ արդյունք ապահովելու համար։