Վաշինգտոնում կրակ են բացել Holiday Inn հյուրանոցի վրա
ԱՄՆՆոյեմբերի 2֊ի՝ լույս 3֊ի գիշերը Վաշինգտոնում հյուրանոց է գնդակոծվել։ Դեպքի վայրից ՌԻԱ Նովոստիի թղթակիցները Holiday Inn- ի առաջին հարկում հայտնաբերել են կոտրված վիտրաժներ, մոտ մեկ սանտիմետր անցք և բազմաթիվ ճաքեր ունեցող ճեղք՝ ենթադրաբար փամփուշտից կամ մի քանի փամփուշտներից, առաջին հարկի սրահի ներսում և փողոցում թափված ապակու բեկորներ: Հյուրանոցի ադմինիստրատորը հաստատել է տեղեկատվությունը՝ հավելելով, որ տուժածներ չկան։
Տեղական ոստիկանությունից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չի ստացվել: