ԱԺ արտահերթ նիստում երկու օրենքի նախագիծ ընդունվեց
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Նոյեմբերի 2-ին կառավարության առաջարկով գումարված նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները:
Խորհրդարանականներին երկրորդ ընթերցմամբ կներկայացվի նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը ավելացնել ևս մեկով, վերջինս ռազմական դրության ընթացքում կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը:
Երկու օրենքի նախագծերն էլ առաջին ընթերցմամբ ընդունվել են նոյեմբերի 2-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում: