Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել․ Արմինե Օհանյան ՈւՂԻՂ․ Ընթանում է Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը Աստղագուշակ փետրվարի 18-ի համար Վագոն-տնակ է այրվել․ տուժած կա Նիդեռլանդները և ՀՀ-ն ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ. forrights.am Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել օդանավակայանում Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Մեդվեդևը կտրուկ է արձագանքել ՌԴ նավթի պոմպակայանի վրա Կիևի հարձակմանը «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս Քչերը գիտեն, բայց իմ արմատների մի մասը Ջավախքից է․ Իվետա Մուկուչյան (լուսանկար) 

Երեխայիս տաք ձեռքը բռնել եմ ու զգացել նրա կարոտած սիրտը. բժիշկները ասացին, որ հրաշքի սպասենք

Հասարակություն

2002 թվականի մարտի 10-ին ծնված 4 ամսվա ժամկետային զինծառայող Էդգար Բաղումյանը նահատակվեց՝ հանուն հայրենիքի: Էդգարը ընտանիքում միակ տղան էր, ուներ մեկ քույր. «Էդգարս շատ հարմարվող էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել: Շատ ընկերասեր էր, ամեն ինչ կաներ իր ընկերների համար: Էդգարիս բնավորությունը շատ պարզ էր, ջերմ ու սրտացավ, մեծերին շատ էր հարգում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Էլիզա Շահնազարյանը:

Էդգարը հայրենասեր էր, դեռ մանկուց ասում էր, որ պետք է զորակոչվի բանակ ու պաշտպանի իր հայրենի հողը: Նա բանակ էր զորակոչվել ամռանը՝ հուլիսին, և նրա ընկերասիրությունն ու պատասխանատվության զգացումը նկատել էր, անգամ, Էդգարի հրամանատարը. «Հրամանատարը, երբ զանգահարեց մեզ ցավակցելու՝ նշեց, որ շատ խիզախ մարտեր է ցույց տվել, ռազմի դաշտում իր ընկերներին մի րոպե անգամ չի լքել, չի լքել իրեն վստահված դաշտը, և զենքը, Էդգարը հրետանավոր էր»,- հպարտությամբ բայց և խորը ցավով նշեց Էդգարի մայրը:

Ըստ մեր զրուցակցի՝ Էդգարը երբեք չի դժգոհել և չի բողոքել իր ծառայությունից, երբ զանգահարում էր, հարցերին շատ կարճ ու կոնկրետ էր պատասխանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, միշտ ասում էր՝ լավ ենք, նորմալ է ամեն ինչ:

Համաճարակի պատճառով Էդգարի ծնողները երկար ժամանակ չեն կարողացել գնալ որդու մոտ և կարոտով սպասում էին նրա հետ հանդիպմանը:

Էդգարը շատ ուշադիր էր, անգամ, պատերազմի ժամանակ, երբ օրերով չէր զանգահարում, տանեցիներին զգուշացնում էր, որ չանհանգստանան. «Ոչ մի անգամ որևէ դժգոհություն չեմ լսել Էդգարից, որ խոսում էինք, կրակոցի ձայներ էի լսում, ասում էի՝ բալե՛ս, զգուշ էղի՛ր, ասում էր՝ նորմալ ա մա՛մ ջան, մենք արդեն սովոր ենք էս ամեն ինչին: Ասում էի՝ Էդգար ջան, երանի ես էլ գայի քեզ հետ կռվեի, պատասխանում էր՝ մա՛մ ջան, մենք էստեղ ենք, որ դուք թիկունքում լավ լինեք, չանհանգստանաք, էդքան մի մտածեք, ամեն ինչ լավա ա լինելու»,- ցավով վերհիշում է հերոսի մայրը:

Էդգարն ուներ ընկերուհի, որը, գրկելով նրա մայրիկին՝ ասում էր՝ քեզ գրկեմ՝ Էդգարից կարոտս առնեմ: Երբ Էդգարը ավարտում էր հեռախոսազրույցը մայրիկի հետ, անմիջապես զանգահարում էր իր սիրելիին: Ինչպես նշում է տիկին Էլիզան, Էդգարը միշտ բարձր տրամադրություն ուներ, անընդմեջ կատակում էր. «Հաճախ էր ասում՝ մա՛մ ջան, պատկերացնում եմ, որ գամ արձակուրդ ինչ լավ կլինի: Էդգարը շատ էր կարոտել մեզ»,- նշում է մեր զրուցակիցը: 

Վերջինս նշեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 26-ին. «Առավոտյան 8:30 զանգահարեց, այնքան զգույշ էր խոսում, մտածում էր՝ մենք քնած ենք, ինքն էլ մեզ անհանգստացնում է, հարցրեցի՝ հաց կերել եք բալե՛ս, ասաց՝ մա՛մ ջան, նոր ենք քնից հելել, հեսա սուրճը խմենք, նոր հացը կուտենք, ասացի՝ լավ տղես, դե չխանգարեմ, սուրճը խմեք հետո կխոսենք, ասաց՝ լավ, մա՛մ ջան, ու էլ չզանգահարեց...»,- ասաց նա: 

 26-ի երեկոյան Էդգարի ընտանիքը լուր ստացավ, որ Էդգարը ձեռքից վիրավորել է, սակայն, առավոտյան պարզ դարձավ, որ վիրավորումը ոչ թե ձեռքից է եղել այլ գլխից. «Մեզ ասացին, որ ուղղաթիռով բերում են Երևան, բժիշկները Էդգարին հետազոտելուց հետո ասացին, որ հրաշքի սպասենք: Էդգարիս սիրտը իրեն երկու օր ապրեցրեց, քանի որ այն առողջ էր»,- խորը կսկիծով ասաց զինվորի մայրը:

Մայրը մեկ օր մնում է որդու մոտ և հասցնում է առնել նրա կարոտը, որն էլ այս օրերին միակ սփոփանքն է մոր. «Երեխայիս տաք ձեռքը բռնել եմ ու զգացել մարմնի ողջ ջերմությունը, զգացի նաև իմ տղայի կարոտած սիրտը: Բժիշկները, հնարավորինս ամեն ինչ անելով, մեզ ասացին, որ Էդգարի կյանքը Աստծո ձեռքերում է: Ավաղ տղայիս սիրտը բաբախեց միայն 2 օր... Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը պայքարեց իմ տղան»,- եզրափակեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այն, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ 2 հեռուստաընկերություն է փակվել՝ չեն էլ նկատել․ Արմինե Օհանյան ՈւՂԻՂ․ Ընթանում է Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստըՈվքեր են ներկայացնում Ռուսաստանն ու ԱՄՆ Էր Ռիադում Աստղագուշակ փետրվարի 18-ի համարԻ՞նչ ընդհանրություն կա Թրամփի՝ հանքային ռեսուրսների գործարքի և Վերսալի պայմանագրի միջև․ TelegraphՎագոն-տնակ է այրվել․ տուժած կաՆիդեռլանդները և ՀՀ-ն ֆուտբոլային առումով մոտ երկրներ են. Մանուչարյանը` ազգային թիմի նոր մարզչի մասին Ընկերական հանդիպում սուրճի և տորթի շուրջ. Լեհաստանում գնահատել են Փարիզի գագաթնաժողովըՍարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ. forrights.amՎարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել օդանավակայանում Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Մասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունըՄեդվեդևը կտրուկ է արձագանքել ՌԴ նավթի պոմպակայանի վրա Կիևի հարձակմանը«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրովԱշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս ԱՄՆ ֆինանսների նախարարի այցը Կիև կարող է դառնալ Զելենսկու քաղաքական կարիերայի ավարտը․ բրիտանացի դիվանագետՔչերը գիտեն, բայց իմ արմատների մի մասը Ջավախքից է․ Իվետա Մուկուչյան (լուսանկար)Մակրոնը խոստացել է շարունակել ուկրաինական հակամարտության քննարկումներըՀայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական Հրապարակվել է Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների պաշտոնական լուսանկարըՌուսական և ամերիկյան պատվիրակությունները Էր-Ռիադում բանակցությունների մեկնարկից առաջ (տեսանյութ)20-ամյա տղայի մոտ հայտնաբերվել են ատրճանակներ ու թմրամիջոցԻշխանությունը ջղաձգումների մեջ է․ Սամվել Հակոբյան«Չեմ ուզում ոչ մեկի համար լինել պահեստային տարբերակ»․ Լյուսի Հայրապետյանի գայթակղիչ ֆոտոշարքըԷր Ռիադում սկսվել են ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձակուրդ է մեկնումԱրտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերը ունեն քողարկված օրակարգ. ՏԿԵ փոխնախարարը՝ Ժնևում Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով․ ԾառուկյանՍԱՏՄ և ՊԳԿ համագործակցության նոր հեռանկարներ՝ սննդամթերքի անվտանգության ու կենդանիների առողջության ոլորտներում Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել են Իտալիայի վարչապետը դժգոհ է Փարիզի հանդիպման ձևաչափիցՌոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 161դեպք. ՆԳՆ ոստիկանություն Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն․ «Հրապարակ»Պարզ է դարձել Պուտին-Թրամփ հանդիպման կոնկրետ վայրը Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը հանդիպել ենԶելենսկին մանրամասնել է Թուրքիա ժամանելու նպատակըՏան լոգարանում հայտնաբերվել է մահացած 22-ամյա աղջիկԵԱՏՄ ֆիզիկական անձինք Հայաստան ավտոմեքենաներ կարող են ներմուծել 1 տարի ժամկետով Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ․ Զաքարյան Մուշ թաղամասում վագոն-տնակ է այրվել Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Փարիզի գագաթնաժողովից հետո հայտարարություն է արելԶելենսկին ժամանել է ԹուրքիաԶորամասում տեղի ունեցած սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԻնչն է Փարիզի հանդիպման ժամանակ սուր տարաձայնությունների պատճառ դարձել․ FTՔաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել. ավագանու անդամ (տեսանյութ) Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը Մարդկանց բիզնեսը սկում է, իսկ բանկերը հարստանում են․ «Հրապարակ»Մի քանի ժամ ջուր չի լինի
Ամենադիտված