By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Նոր փաստական տվյալներ՝ Ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության վերաբերյալ

Society

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին: Վերջինս 2020թ. նոյեմբերի 2-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական համապատասխան գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Ադրբեջանի զինված ուժերում ահաբեկչական խմբավորումների կազմում այլ երկրներից, մասնավորապես Սիրիայից հավաքագրված վարձկանների առկայության և ռազմական գործողություններին նրանց ուղակի երգրավման վերաբերյալ նոր փաստական տվյալներ:

Մասնավորապես, ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի տված ցուցմունքների՝ Աբու Ահմադ անունով անձի կողմից իր տանն իրեն առաջարկվել է գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ 3-ամսյա զորավարժությունների մասնակցելու նպատկով՝ յուրաքանչյուր ամիս 2000 ԱՄՆ դոլար վարձատրվելու պայմանով: Հավաքագրումը կատարվել է Սիրիայի Սարարֆին, Սահամն, Ալ Զիեդիե և այլ բնակավայրերից, հավաքագրվողներին հատուկ զգուշացվել է անձը հաստատող փաստաթուղթ, բջջային հեռախոս չվերցնելու մասին:

Նրանց  տեղափոխել են Սիրիայի Բաբ Ալ Սալամ անցակետ, որը, ըստ սիրիացի վարձկանի ցուցմունքների, գտնվում է Աբու Համշայի և նրա զինյալների հսկողության ներքո: Աբու Համշայի եղբոր՝ Սեյֆի կողմից Սիրիայի տարբեր հատվածներից այնտեղ հավաքված հարյուրավոր անձանցից հավաքագրվել է 20-ից 40 տարեկան 500 հոգի, որոնց նախապես զգուշացվել է, որ Ադրբեջան մեկնելուց հետո մինչև ժամկետի ավարտը ոչ մեկին այլևս թույլ չի տրվելու վերադառնալ:

Ապա արդեն վերջնական հավաքագրված վերոնշյալ 500 հոգուն անարգել, առանց Թուրքիայի սահմանապահների կողմից անձը հաստատող փաստաթղթերն ստուգելու, անցկացրել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող վերոնշյալ անցակետով, նստեցրել ավտոբուսներ և թուրք զինվորականների ուղեկցությամբ տեղափոխել Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններից մեկը, այնտեղից՝ թուրքական դրոշով օդանավով՝ մյուս քաղաքացիական օդանավակայան, որից հետո,  կրկին առանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, նստեցրել են Ադրբեջանի դրոշով քաղաքացիական ինքնաթիռ և փոխադրել Ադրբեջան՝ քաղաքացիական օդանավակայան: Այստեղ, նրանց դիմավորել են թուրքական բանակի համազգեստով, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի զինվորականներ և կրկին առանց ժամանողների ինքնությունն ստուգելու, նրանց ավտոբուսներով տեղափոխել են զորամաս, որտեղ ևս առկա են եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ: Նշված զորամասում նրանց տվել են համարներով վզնողներ, տրամադրել բաց և մուգ կապույտ երանգներով համազգեստներ և զենք, այդ թվում՝ դանակներ: 3 օր անց վարձկաններին տեղափոխել են այլ վայր:

Ըստ ստացված տվյալների՝ վարձկանների տվյալ խմբի ղեկավարը եղել է Շեյխ Իբրահիմ անունով անձը, վերջինիս ղեկավարման ներքո նրանք տեղափոխվել են մեկ այլ զորամաս, որտեղ գտնվել են գումարի դիմաց կռվելու եկած ևս 500 սիրիացի արաբներ, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի զինվորականներ: Զորամասում նրանց բաժանել են 10 խմբերի, որոնց կազմը և թվաքանակը որոշել է Աբու Համշան, ով հանդիսանում է նշված զորամասի և սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների հիմնական ղեկավարը:

Վերջինս, տեղեկացնելով, որ մարտեր են վարելու հայերի դեմ, հրահանգել է հարձակում գործելու դեպքում հայերից ոչ մեկին չխնայել, բոլորին «մորթել», սպանել: Նման հրահանգներ նրանք ստացել են նաև զորամասում գտնվող թուրք և ադրբեջանցի զինվորականներից: Ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի՝ յուրաքանչյուր կտրված հայի գլխի համար իրենց խոստացել են վճարել 100 ԱՄՆ դոլար:

Տվյալ զորամասում մնալու յոթերորդ օրը վաղ առավոտյան, ժամը 4-ին, նրանք տեղափոխվել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատված, որտեղ Շեյխ Իբրահիմի կողմից հրաման են ստացել հարձակվել հարակից հայկական գյուղի վրա, գրավել այն և գլխատել այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց և զիավորականներին: Հարձակման ժամանակ, սակայն, նրանք հայտնվել են հայկական զինված ուժերի կրկաի տակ և թողնելով 15 սպանված՝ դիմել փախուստի: Գործողությունների ընթացքում նշված անձը ստացել է վիրավորում, երեք օր դաշտում մնացել այդ վիճակում, մինչև գերեվարվել է հայկական զինված ուժերի զինծառայողների կողմից:

 

Վերոնշյալ փաստական տվյալները, համադրված այլ ապացույցների հետ, վերահաստատում են նյութական հատուցում ստանալու դիմաց Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ վարվող ռազմական գործողություններին, ինչպես նաև ազգային ատելության հողի վրա հանցագործությունների կատարմանը ներգրավվելու նպատակով Սիրիայի տարբեր բնակավայրերում վարձկանների մասսայական հավաքագրման, Թուրքիայի միջոցով և վերջինիս զինված ուժերի մասնակցությամբ նրանց Ադրբեջան փոխադրման, Ադրբեջանի զինված ուժերում ապօրինի ներգրավման և հիմնականում ահաբեկչական բնույթի գործողություններ կատարելու նպատակով ռազմական գործողություններին նրանց մասնակցության ապահովման հստակ գործող հանցավոր սխեմաների առկայությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular