2021-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է ավելի քան 20 միլիարդ՝ դատարանների շենք կառուցելու նպատակով
ՀասարակությունԱրդարադատության նախարարության կողմից, ընդհանուր առմամբ, 2021 թվականին իրականացվելու է պետական բյուջեի 8 ծրագիր:
2020 թվականի համեմատ՝ լրացուցիչ հատկացվել է 3 միլիարդ 34 միլիոն 436 հազար դրամ, որից 2 միլիարդ դրամը նախատեսվել է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի, հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենք կառուցման նպատակով: Այս մասին այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։