Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Փաշինյանը շուտով կհայտարարի՝ «Ցեղասպանության զոհերի թիվը 500 000 էր, պլյուս մինուս մեկ միլիոն». Ռուբեն Մխիթարյան «Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Հրապարակ». Հերթական սրբապղծությունը «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» «Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով 

Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների նամակը՝ Էմանուել Մակրոնին

Հասարակություն

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակով դիմելեն  Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին։ Նամակում ասված է․

«Պարոն Նախագահ,

Մենք՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՈՒՖԱՌ) շրջանավարտներս, կրթվել ենք Ֆրանսիայի կողմից, որը ՈՒՖԱՌ-ի միջոցով իր ներդրումն է ունենում հայ երիտասարդության ուսումնառության մեջ: Նույն երիտասարդության, որն այսօր սպանվում Ադրբեջանի կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ հայերը բախվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած աննախադեպ ագրեսիայի: Սույն հարձակումը տեղի է ունենում Covid-19 համավարակի համատեքստում, մինչդեռ Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր արել աշխարհում համընհանուր զինադադար հաստատել: Այս պատերազմն ուղեկցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով. ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական հաստատություններ, մասնավորապես դպրոցներ ու հիվանդանոցներ, միևնույն ժամանակ օգտագործելով միջազգային օրենքով արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք: Սույն պատերազմը հղի է ժողովրդագրական, տնտեսական և առողջապահական ճգնաժամի, ինչպես նաև զանգվածային արտագաղթի հետևանքներով :

Մինչ օրս մեր հազար հարյուր յոթանասունյոթ հայրենակից, այդ թվում՝ ՈՒՖԱՌ-ի համայնքի չորս երիտասարդ ներկայացուցիչ, հերոսաբար ընկել են մարտական գործողություններում: Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում արդեն կա քառասունվեց զոհ և հարյուր քառասունմեկ վիրավոր: Վերոգրյալ աղետալի թվերին ավելանում են նաև Ղարաբաղի ավելի քան յոթանասուն դպրոցական հաստատությունների ռմբակոծության արդյունքում ներկայումս կրթության իրավունքից զրկված քսանչորս հազար երեխաները:

Պարոն Նախագահ, դուք առաջին օտարերկրյա ղեկավարն եք, ով դատապարտեց այս հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների ներգրավվածությունը և մատնանշեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից կատարած առաջին հարվածների անհիմն լինելը: Օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում փաստերի վրա հիմնված այս ճշմարտությունները բարձրաձայնելու համար: Հիրավի, Հայաստանի և Ղարաբաղի խաղաղ բնակչությունը մտադրություն չուներ պատերազմելու և ամենևին չի ցանկանում այն շարունակել: Մենք միայն մեկ բան ենք ցանկանում` խաղաղ ապրել և արարել մեր նախնիների հողում: Ցավոք, Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ ձեռք բերված երեք զինադադարները խախտած ագրեսորը մերժում է ցանկացած խաղաղ կարգավորում, և իր հարձակումները համատեղում է հայերի հանդեպ ատելության կոչերով:

1915 թ.-ին, երբ սարսափելի հանցագործություն կատարվեց մեր ժողովրդի դեմ, Ֆրանսիան հյուրընկալեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Մենք չենք մոռանում ֆրանսիական նավատորմի կողմից Մուսա լեռան վրա հիսուներեք օր հանգրվանած չորս հազար ինսուներկու հայերի փրկությունը: Մենք չենք մոռանում նաև, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Ֆրանսիան Շառլ Ազնավուրի հետ միասին մոբիլիզացվեց` օգնության ձեռք մեկնելու աղետի գոտու բնակչությանը: Այս բոլոր դրվագները նշանավորեցին մեր երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը և, կարծում ենք, որ այժմ հայ-ֆրանսիական բարեկամության նոր էջ է գրվում: Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները և Ֆրանսիայի հայերն արդեն իսկ մարդասիրական օգնություն են տրամադրում հակամարտությունից տուժած բնակչությանը, և մամուլում հայտարարվել է կառավարության կողմից նախապատրաստվող օգնության մասին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մոբիլիզացված են այս կարևոր աշխատանքի համար:

Հաստատապես հավատում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների այն արժեքներին, որոնք պաշտպանում է Ֆրանսիան և որոնք մեզ ուսուցանել են UFAR- ում: Այսժամ միջազգային հանրությունից և, մասնավորապես, Ֆրանսիայից ակնկալում ենք, որ արվի ամենը, որպեսզի այդ արժեքները կրկին չոտնահարվեն:

ՈՒՖԱՌ շրջանավարտների համայնքը խնդրում է Ձեզ

– օգտագործել Ձեր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ռազմական գործողություններին և Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար;

– հետևել, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները: Այդ թվում խախտումներ, որոնք սակայն չեն սահմանափակվում, ռազմագերիների խոշտանգումներով և սպանություններով, զոհված զինվորների ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով, քաղաքացիական թիրախների` մասնավորապես դպրոցների ու հիվանդանոցների զանգվածային ռմբակոծություններով, արգելված զինամթերքի օգտագործմամբ;

– դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի հիմնարար իրավունքն ապահովելու միակ հնարավոր երաշխիք:

Վերջում, պարոն Նախագահ, ցանկանում ենք հայտնել Ձեզ մեր խորին ցավակցությունը Ֆրանսիան պատուհասած ահաբեկչությունների կապակցությամբ: Մտքերով մենք զոհերի հարազատների և մեր սիրելի Ֆրանսիայի ժողովրդի հետ են:

Վստահ լինելով ձեր հանձնառության մեջ՝ խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր հարգանաց հավաստիքը»։

UFAR շրջանավարտների ասոցիացիայի անդամներ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Փաշինյանը շուտով կհայտարարի՝ «Ցեղասպանության զոհերի թիվը 500 000 էր, պլյուս մինուս մեկ միլիոն». Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժելԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն ՔիրբիԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ ԹաթոյանԻնչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին (տեսանյութ)Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն Փաշինյանն անցել է շանտաժի լեզվիԶելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին»․ դեսպանՍամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 միլիոն գումարը․ Հակոբյան (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (տեսանյութ) Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան Նեթանյահուն բանակին հանձնարարել է Իրանի վրա հարձակման համար թիրախներ առաջարկել Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ (լուսանկարներ)Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներովԱրևմուտքի՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը Փաշինյանի հանդեպՖրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. Փաշինյանը որոշում է ստորագրել Նշվել է նիհարելու հաճելի և արդյունավետ միջոցՄակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա290 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ Հայաստանը Ռուանդայի վերածելու դիմաց. The TimesՌուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ) Տղամարդը դատի է տվել 50 կանանց՝ իր մասին «բամբասելու» համար
Ամենադիտված