Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Մրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ Հարությունյան Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Սորոս Առանց իրավունքների, անվտանգության թեմային անդրադառնալու չենք կարող հասնել ԼՂ խնդրի համապարփակ կայուն լուծման․ Տոյվո Կլաար. News.am «Փյունիկ»-ը 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավար Ի՞նչ բացահայտումներ կարող են անել Արթուր Վանեցյանն ու Հրաչյա Թաշչյանը 554 մլն դրամ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար Ոստիկանությունը խուզարկել է ԱԺ-ի մոտ էշով ակցիա կատարած քաղաքացու տունը 

Բայց շատ օրեր կան առջևում, կսիրեմ էլ ու կսիրվեմ. հերոսացած 19-ամյա Հարութի վերջին բանաստեղծությունը (տեսանյութ)

Հասարակություն

Այս աշնան տերևաթափը շատ ցավոտ էր..․ Մի քիչ շուտ սկսվեց..․ Տերևներ կային՝ դեռ կանաչ էին, ծառից պոկվելու ժամանակը չէր դեռ..․ Սա ամենացավոտ աշունն էր։ Այս անգամ աշունը շա՜տ տխուր էր..․ Այս անգամ տերևաթափը շատ ուրիշ էր. տերևն իր ծառից երկինք բարձրացավ՝ կռվում զոհվեց 19-ամյա Հարութ Հովհաննիսյանը։
«Մեր տան արևն էր Հարութը՝ բոլորին հասնող, օգնող, բոլորիս ժպիտ պարգևող։ Ես ու Հարութս մի տան մեջ ենք մեծացել։ Չնայած այն հանգամանքին, որ հորեղբոր երեխաներ ենք, այնուամենայնիվ, մեր մեջ տարանջատում չի եղել․ հարազատ եղբոր պես է եղել Հարութը։ Հասուն մարդու պես էր մտածում Հարութս։ Մի քայլ անելուց առաջ շատ երկար մտածում էր, իր բոլոր հարցերը կարողանում էր քննարկել իր մայրիկի ու հայրիկի հետ, անգամ խորհուրդներ էր տալիս։ Եղբոր համար իսկական մեծ ԵՂԲԱՅՐ էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարութի մասին պատմում է հորեղբոր աղջիկը՝ Տաթև Հովհաննիսյանը։

Հարութը Վայոց ձորի մարզից էր, տան ավագ որդին։ 4 տարեկանից եղել է Վայքի  «Անուրջներ» պարային համույթի սան, հաճախել է շվիի դասերի, մասնակցել Վայքում կազմակերպված բոլոր միջոցառումներին։ 15-16 տարեկանում Հարութը ջոկատավար է եղել ճամբարում։ Ակտիվ կյանքը չի խանգարել Հարութին լավ սովորել դպրոցում, ունենալ սովորելու ձգտում․ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, սեմինար-քննարկումների, «Հայ ասպետ» նախագծին, ունի շատ պատվոգրեր ու հավաստագրեր։

Հարութը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։

«Համալսարանում Ուսանողական խորհրդի անդամ էր, իրեն «КВН-ի Հարութ» կամ «Մարքեթինգի Հարութ» էին անվանում։ Անգամ համալսարանում այս կարճ ամիսների ընթացքում հասցրել էր ձեռք բերել դասախոսների և ուսանողների սերն ու հարգանքը։ Շատ շուտ էր մտերմանում, հումորի մեծ զգացում ուներ, իր ուրախ տրամադրությամբ վարակում էր բոլորին։ Խնջույքներին սիրում էր պարել, ուրախանալ ու ուրախացնել բոլորին։ Ամեն առիթի ուշադիր էր Հարութս, տոներին, ծնունդներին զանգում էր, շնորհավորում, նվերներ ուղարկում՝ անգամ բանակից։ Սիրում էր լինել տարբերվող»,- պատմում է Տաթևը։

Կյանքով լեցուն Հարութը տաղանդավոր էր ամեն հարցում․ ուներ դերասանական շնորհ, բացի այդ` ստեղծագործում էր։ Անավարտ գիրք ունի գրած․․․ նաև բանաստեղծություններ էր գրում, վերջինը եղել է բանակ զորակոչվելուց 4 օր առաջ։

«Չէր սիրում տրտնջալ, երբեք չի բողոքել, անգամ, պատերազմից։ Միշտ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, շուտով պատերազմը կավարտվի ու կգամ։ Շատ Աստվածահավատ էր, Աղոթագիրք ուներ գրպանում, խաչն էլ միշտ պարանոցին էր»,- ընդգծում է Տաթևը։

Հարութը բանակ էր զորակոչվել հունվարի 21֊ին, անմահացավ ուղիղ ինը ամիս հետո՝ հոկտեմբերի 21֊ին։ Հերոսը կարոտով թողեց բոլորին․ ինն ամիս չէին տեսել իրենց լուսավոր Հարութին․ «Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է վերջանալու այս ամենը, որ մեր զինվորը տուն գա, բայց... անսահման էինք կարոտել բոլորս մեր Հերոսին, բայց չհասցրինք տեսնել»։

Հարութը մարտում միակ զոհված հերոսը չէ, բայց հարազատները կորցրին իրենց Յուրահատուկին ու Ամենաթանկին։

Ուզում եմ ես խոսել քեզ հետ,

Ես, որ երկար սպասել եմ քեզ,

Դու, որ երբեք չես նայել հետ,

Բայց իմացել ես միշտ սիրել…

Սեր չեմ ապրել ես իմ օրում,

Բայց շատ օրեր կան առջևում,

Կսիրեմ էլ ու կսիրվեմ,

Սրտիս վերքը կսպիացնեմ,

Կգտնեմ ես այնպես մեկին,

Որ դարման կլինի սրտիս վերքին,

Կնայեմ ես նրա դեմքին,

Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին։

Ո՛չ կգոռամ, կա՛մ բղավեմ,

Աչքերով իմ ես կսիրեմ…

Աշխարհի մեջ կա մի լուռ ձայն

Անվանում են դրան վախճան,

Երբ ուզում ես հաղթել մեկին,

Բայց անզոր ես ու լալագին,

Երբ խնդրում ես դու ժամանակ,

Բայց չունես ձայն առհասարակ,

Երբ ուզում ես գրկել կրկին,

Բայց հուշերն են միայն անգին,

Երբ ուզում ես լացել նորից

Ու հետ բերել անհնարին,

Երբ ուզում ես դառնալ արդար,

Դատավոր ես կնքում կյանքին

Եվ այդ պահին հասկանում ես,

Որ էլ չկա, անցավ, գնաց,

Որ դու կայիր ու էլ չկաս,

Որ հասցրիր անցի՛ր, հաղթի՛ր,

Թե ուշացար` մնաս բարով։

Էլ չի լինի նորց նույն,

Առհասրակ, ոչ մի նույնը

Էլ բան չկա, որ կրկնվի,

Արդեն ուրիշ է աշխարհը հին,

Մենակ դու ես, որ նույն բանն ես

Այդ էլ միայն ֆիզիկապես։ 

Հերոսացած Հարութ Հովհաննիսյանի վերջին բանաստեղծությունը։

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի է ռուսական բանակի կողմից գրավված նոր տարածքների մասինԵՄ-ից կանխատեսվում է որոշիչ փոփոխություններ` ռուսական նավթի հետ կապվածԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բայղուշությունից ես խոսում, Արփի, հա՞, իրո՞ք, Աբգարս ու՞ր է, Շուշին ու՞ր է, ձեզ թվում է` մարսելու՞ եք. Գեղամ Նազարյան Օրվա կադր. «Աթաթուրքը` Երևանում»Ինչպիսին են Ռիհաննայի և A$AP Rocky-ի հարաբերությունները երեխայի լույս աշխարհ գալուց հետոՄրցաշարին Արցախի դրոշ բարձրացնելով լրացուցիչ հարված ենք հասցնում ՀՀ իմիջին․ Արայիկ ՀարությունյանԴԱԻՇ-ը ծրագրած է եղել սպանել Ջորջ Բուշ կրտսերինՌուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Սորոս Առանց իրավունքների, անվտանգության թեմային անդրադառնալու չենք կարող հասնել ԼՂ խնդրի համապարփակ կայուն լուծման․ Տոյվո Կլաար. News.am «Փյունիկ»-ը 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչպես է ապրում առանց ամուսնուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին2018 թվականից ի վեր առաջին անգամ դոլարի կուրսն այսօր Մոսկվայում իջել է 50-ամյա մոդելը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավար Ի՞նչ բացահայտումներ կարող են անել Արթուր Վանեցյանն ու Հրաչյա ԹաշչյանըՀայտնի է Ջենիֆեր Լոուրենսի երեխայի սեռը554 մլն դրամ՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծային աշխատանքների համար Մերի Հակոբյանի գայթակղիչ լուքը (լուսանկար)Ոստիկանությունը խուզարկել է ԱԺ-ի մոտ էշով ակցիա կատարած քաղաքացու տունը«Շոշափելի առաջընթաց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո». Շառլ ՄիշելԲավարարվել է մեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը Այս երկու հարցը լուծելու դեպքում մենք հասնելու ենք մեր նպատակին. Իշխան Սաղաթելյան Ռուբեն Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանին «հանցագործ» է համարո՞ւմԱյս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա և մահացելՏղամարդը պատով բարձրացել է վեցերորդ հարկ ու փրկել պատուհանից ընկած երեխային (տեսանյութ) Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Արամ Ա Վեհափառ hայրապետին Պրեմիերա. Արամե՝ «Դե արի մոտս» (տեսանյութ) TikTok-ում վճարովի սթրիմեր կհայտնվեն Հունգարիայում արտակարգ դրություն է հայտարարվել Ուկրաինայում պատերազմի պատճառովՎահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նոր սառը պատերազմի սպառնալիքի մասին ՔՊ-ական պաշտոնյաների օրինազանց ազգականները՝ արտոնյալ և անձեռնմխելի՞Ղրղզստանում հոգեկան խանգարում ունեցող անձի մոտ Ուզբեկստան տանող գաղտնի թունել է հայտնաբերվել (տեսանյութ)Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը բնակարան է գնել Դուբայում (լուսանկարներ)Գրիգորյանը հայտնել է՝ ինչ է ասել փոխարտգործնախարարը արցախահայության մասին, երբ անջատել են տեսախցիկները Եվրոպայում կապիկի ծաղիկի տարածման պատճառներից մեկը կարող է սեքսը լինելԲաքուն ու Անկարան շտապում են. երբ կկորցնեն Հայաստանի իրենց «գործընկերոջը», չեն ավարտի ծրագրերը. Իշխան Սաղաթելյան Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից. Րաֆֆի ՀովհաննիսյանՎահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Դպրոցականը դանակահարել է 12-ամյա աղջկան, այնուհետև գնացել «Call of Duty» խաղալու.ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը հաղթեց մոլդովացի մարզիկին մեկնարկային մենամարտում Բիլի Այլիշը խոստովանել է, որ հիվանդության պատճառով իրեն ծաղրել ենԲլոգեր Ժիգալովան նշել է Գալկինի և Պուգաչովայի հնարավոր ամուսնալուծության պատճառըԱկցիա մետրոյում. gնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ (տեսանյութ) «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը
Ամենադիտված