Փարիզը կանգնած է հայերի կողքին. քաղաքապետ Անն Իդալգո
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին:
«Փարիզը կանգնած է հայերի կողքին այս փորձության պահին»,- Twitter-ի իր էջում գրել է Իդալգոն:
Նա նշել է, որ այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: