«Նկարն արվել է ավելի վաղ, երբ դեռ Աշոտը առաջնագիծ չէր մեկնել»
Հասարակություն«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը և գրել․
«Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։
Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում գործող և թշնամու լրատվամիջոցներում հայտնվելու անհագուրդ ցանկությամբ տոգորված ալիևյան փոքրիկ իբրահիմներ։
Նկարն արվել է հոկտեմբերի 3-4-ին, երբ ԱԺ նախագահը պատերազմից հետո առաջին անգամ մեկնել էր Ստեփանակերտ, երբ դեռ այնտեղ էին Աննա Հակոբյանը, Աշոտ Փաշինյանը և, երբ դեռ Աշոտը, առաջնագիծ չէր մեկնել»։
Նշենք, որ այսօր համացանցում տարածվում է Աշոտ Փաշինյանի լուսանկարը «Առաջնագծում» հեգնական վերնագրով։