Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 

Յուրան հասցրել էր ոչնչացնել թշնամու 5 տանկ, մեկ ուրալ և մեկ տրակտոր (լուսանկարներ, տեսանյութ)

Հասարակություն

2001 թվականին, ապրիլի 15-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծնված Յուրա Հարությունյանը զոհվեց՝  հանուն հայրենիքի պաշտպանության:

Յուրան շատ երազանքներ ու նպատակներ ուներ: Նա ցանկանում էր դառնալ ատամնաբույժ կամ ատամնատեխնիկ:

Դպրոցն ավարտելուց հետո Յուրան ընդունվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ընդունվելով համալսարան՝ նա անմիջապես մեկնում է ծառայության այն մտադրությամբ, որ կգա և կշարունակի ուսումը:

«Շատ ուրախ մարդ էր Յուրան, իր ամենասիրելի զբաղմունքը եղել է մարդկանց տրամադրությունը բարձրացնելը: Բարի էր, կամեցող և նրբազգաց:  Բոլորի հանդեպ էր հոգատար Յուրան, բայց հատկապես՝ մամայի: Ինքը միշտ ասում էր՝ դուք իմ անունը դեռ շատ եք լսելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Յուրա Հարությունյանի քույրը՝ Նինա Հարությունյանը:

Յուրան ուներ շատ աղավնիներ և ճագարներ, որոնց մեծ սիրով և հոգատարությամբ էր խնամում: Նա ազատ ժամանակ սիրում էր նաև երգել և ֆուտբոլ խաղալ: 

Ամռան առաջին զորակոչով հուլիսի 5-ին Յուրան մեկնեց բանակ. «Եղբայրս վեց ամիս ծառայել է Գյումրու մասնագիտացած զորամասում և ստանալով կրտսեր սերժանտի կոչում՝ մեկնել է Արցախ՝ ծառայությունը շարունակելու: Գյումրիում հասցրել է 2 կրծքանշան ստանալ»,- հպարտությամբ նշում է հերոսի քույրը: 

Նինան ժպիտով հիշում է, որ իր հղիության մասին լուրը եղբորը հայտնել է հենց պատերազմական օրերին, որն էլ Յուրային անչափ երջանկացրել էր. «Շատ էր ուրախացել Յուրաս, ասում էր, որ այդ լուրը իրեն ուժ է տվել պայքարելու և վերադառնալու, որ ինքը աշխարհի ամենալավ քեռին է լինելու»,- վերհիշում է նա:

Վերջինս մի ծիծաղաշարժ պատմություն պատմեց մեզ՝ Յուրայի և մայրիկի վերաբերյալ. « Երբ Յուրան մի փոքր ուշացնում էր զանգը, մաման շատ էր անհանգստանում ու սկսում էր զանգահարել բոլոր այն համարներով, որոնցից, որ Յուրան էր զանգահարել վերջին կես տարվա ընթացքում ու խնդրում էր Յուրային: Յուրան էլ դա անեկդոտ էր սարքել, ասում էր՝ մաման 097-ը ու ինչ թիվ, որ պատահի հավաքում ա, զանգում ու ասում՝ Յուրային կտա՞ք»,- ծիծաղով վերհիշում է Նինան:

Հերոսը վերջերս նաև կարողացել էր յուրացնել Արցախի բարբառը, որով ևս ուրախացնում էր ընտանիքին անդամներին. «Ամեն մեր հեռախոսազրույցի ժամանակ Յուրան պարտադիր պետք է ասեր՝ այ տի պաներ, մենք էլ սկսում էինք ծիծաղել»,- ժպիտով պատմում է Յուրայի ավագ քույրը:

33 օր շարունակ հայրենիքի պաշտպանության համար մարտնչած Յուրան հասցրել է ոչնչացնել թշնամու 5 տանկ, մեկ ուրալ և մեկ տրակտոր: Հերոսը յուրահատուկ կերպ էր նկարագրում իր կողմից ոչնչացված հակառակորդի մարդկային ուժերն ու տեխնիկան. «Միշտ զանգում, ասում էր՝ երկուոտանի մրջյուն եմ սպանել, ու մի հատ էլ մեծ մրջյուն: Երկուոտանի մրջյուն ասելով՝ նկատի ուներ թշնամի, իսկ մեծ մրջյուն ասելով՝ տանկ»,- ընդգծում է Նինան:

Յուրան դասակի հրամանատար էր, և ինչպես նշել են նրա ընկերները, նա նորակոչիկներին թույլ չի տվել դուրս գալ դիրքերից և կռվել, անգամ մի նորակոչիկ կար, որը ասել է Նինային, որ Յուրան շատ բան է փոխել իր կյանքում. «Նորակոչիկը ինձ պատմեց, որ երբ ինքը մրսել է, Յուրան է գնացել իր համար տաք վերարկու բերել (նորակոչիկը ամաչել է վերարկու ուզել) և իր վերարկուն էլ է տվել, որ նորակոչիկը կարողանա քնել վրան: Ասում է, որ Յուրան իր մեջ համարձակություն է սերմանել»,- պատմում է Յուրայի քույրը:

Իր զոհվելու նախորդ օրը Յուրան ընկերոջ կյանքն է փրկել, որը հիմա շարունակում է իր բուժումը հիվանդանոցում. «Մեզ վիրավոր զինվորի մայրն էր զանգահարել և ասել, որ հենց իր աչքերը բացել է Գոռը, ասել է, որ Յուրան է փրկել իր կյանքը: Յուրան, վտանգելով կյանքը, կրակոցների միջից դուրս է բերել վիրավոր ընկերոջն ու տեղափոխել  հիվանդանոց»,- հպարտանալով իր եղբոր մարդասիրությամբ՝ նշեց հերոսի քույրը, հավելելով, որ մինչև այսօր էլ զորամասից իրենց են զանգահարում Յուրայի ընկերները, դասակի հրամանատարները, և բոլորը ասում են, որ պատերազմը վերջանա, գալու են, պատմեն Յուրայի հերոսությունների մասին. «Եթե անկեղծ՝ մենք չէինք կարծում, որ Յուրան այսքան ուժեղ է ու, որ իր ներսում այսքան ուժ կարող էր լինել, մենք միշտ իրեն որպես ընտանիքի փոքր երեխա ենք պատկերացրել»,- ասաց զինվորի քույրը: 

Վերջին անգամ ընտանիքի անդամները Յուրայի հետ հոկտեմբերի 29-ին են խոսել. «Շատ բարձր տրամադրություն ուներ, իրեն լավ էր զգում: 33 օր չլողանալուց հետո այդ օրը լողացել էր ու ուրախությամբ նշեց, որ այդ օրը ամանով է ճաշը կերել: Շատ հանգիստ էր Յուրան»,- վերհիշում է քույրը:

Յուրայի հետ դեպքը տեղի է ունենում հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը.  «Յուրայենց հերթական տագնապն են տալիս, որ բոլորը տեղավորվեն դիրքերում, ու մինչև Յուրայենք մեքենայով կհասնեին անհրաժեշտ կետը, ԱԹՍ-ն հարվածում է մեքենային: Նրա բջջայինը մնում է այդ մեքենայի մեջ, որով մեզ զանգահարում և ասում են, որ բջջայինը կա, բայց Յուրան՝ ոչ: Այդ կերպ մեզ հասկացնում են, որ սկսենք փնտրելը եղբորս: Սկսեցինք հետաքրքրվել ու հաջորդ օրը արդեն եղբորս դին բերեցինք»,- ցավով նշում է Նինան:

Վերջինս մեզ հայտնեց հոր վերջին խոսքը՝ Յուրայի հուղարկավորության ժամանակ. «Ես միայն մեկ բան եմ ուզում, թո՛ղ ոչ մի ծնող, նույնիսկ, թուրքը իր ընտանիքում իր զավակի կորուստը չտեսնի»:

Ինչպես նշում է հերոսի քույրը, Յուրան չափից դուրս խաղաղասեր էր, և նրան այս պատերազմական օրերին մեկ միտք էր միայն տանջում. «Յուրան խաղաղության կողմնակիցն էր: Մեր վերջին հեռախոսազանգերի ժամանակ միշտ հարցնում էր՝ Նին, ես ո՞նց եմ դուրս գալու էսքան մեղքերի տակից»,- նշեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ինԱրդեն անեկդոտ կա՝ ՀՀ-ի քարտեզ ես հարցնում, ասում ա՝ ո՞ր ամսվանը․ վախենում են Տավուշում գերի ընկնեն (տեսանյութ)Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Nissan Qashqai-ը նոր թարմացված մոդել է ներկայացրել (լուսանկարներ) Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարությունԻնչպես են սահմանազատում Տավուշը (բացառիկ կադրեր)Մենք տավուշեցու տունը չենք տալիս թշնամուն. Վահե Ղալումյան (տեսանյութ)Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըՈչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՊՆ փոխնախարարն ու ԱԱԾ-ից եկան և Բաղանիսի ճամփեն փակեցին, սահմանագծումը սկսեցին, ո՞նց ենք հետ քաշվում (տեսանյութ)Վարդենիսցիք թող էլի գառ մորթեն փաշօղլու ոտքերի տակ. ակցիայի մասնակից (տեսանյութ) Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից. իշխանության այցը արարողակարգային է լինելուՀայեր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք, թուրքը մեռնում ա Տավուշի անտառի ու ջրի համար (տեսանյութ)Բաքուն համաձայնել Է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև«Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի». Արաքսիա ՍվաջյանՇարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզերում կիրականացվեն կարմրուկի դեմ պատվաստումներ. ԱՆԷդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում ու ազատ ման ա գալիս. Դանիելյան (տեսանյութ)Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՔաղաքացիները բացեցին ավտոճանապարհըՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանովՈւկրաինան հաղթելու հնարավորություն է ստացել. ԶելենսկիԱնհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան
Ամենադիտված