Հունական Դիդիմոտիխոն քաղաքի խորհուրդը դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումները
НКՀունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։ Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։