Բայդենը վստահ է, որ հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը համակիրներին հորդորել է լինել հանգիստ ու համբերատար հաշվարկի գործընթացի ընթացքում։ «Մենք բոլորս գիտենք, որ լարվածությունը մեծ է կոշտ ընտրություններից հետո, բայց հիշեք, որ պետք է հանգստություն պահպանել և համբերատար լինել՝ հնարավորություն տալով իրականացնելու ձայների հաշվարկը»,֊ասել է Բայդենը: Նա պնդել է, որ իրեն կհաջողվի ավելի քան 300 ընտրական ձայն հավաքել նախագահական ընտրություններում հաղթելու համար։ հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տոնելու համար անհրաժեշտ 270 ձայն: «Մենք դեռ պատրաստ չենք հայտարարելու հաղթանակի մասին, բայց թվերը մեզ հստակ ասում են, որ մենք հաղթում ենք այս մրցավազքում»,֊հավելել է Բայդենը: