Դավիթ Սանասարյանը մեկնում է ռազմաճակատ
BlogosphereԴավիթ Սանասարյանը մեկնում է ռազմաճակատ, նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ և խնդրել թիկունքն ամուր պահել: Սանասարյանը, մասնավորապես, գրել է.
«Մեր թիկունքն ամուր կպահեք
Պատերազմի ավարտի երկու սցենար կա.
կամ մենք հաղթում ենք, ու թշնամուն պարտադրում վերջնական խաղաղություն, կամ պարտվում ենք ու սերունդներին ժառանգում կիսատ-պռատի ու պարտվողի հոգեբանություն։ Վստահ եմ, որ քչերը կգտնվեն, որ պարտության հետ կհաշտվեն։
Իսկ հաղթանակ ու զինադադար ցանկացողներս մի բան պետք է հասկանանք. մեր ներսում պարտավոր ենք հաղթահարել մահվան վախը ու առանց երկմտելու զինվորագրվենք, հաստատուն խաղաղություն ցանկացողներս պետք է մեր վերջին միջոցը դնենք այս հաղթանակն ապահովելու գործին։ Ուզում ենք մեր զինվորները չզոհվեն, ուրեմն նրանց թիկունքն ավելի կազմակերված պետք է դարձնենք։
Ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց. հաղթելուն այլընտրանք չկա, իսկ ես այդ գործից անմասն չպետք է մնամ, եթե անգամ վտանգը մեծ է։ Տարոնիս ու Արեգիս ամենակարևորը ժառանգելու եմ իմ ուղիղ մեջքը։
Մեզ բոլորիս իմաստություն, միասնականություն և վճռականություն եմ մաղթում մեր սուրբ հողն ազատագրելու և ամբողջական պահելու գործում։
Սիրում եմ բոլորիդ»: