Կորոնավիրուսից իջեւանցի բժիշկներ են մահացել
ՀասարակությունԻջեւանի առողջապահական համակարգը ծանր կորուստ կրեց։ Կորոնավիրուսից մահացել է Իջեւանի բժշկական կենտրոնի երկարամյա բժիշկ, անզգայացնող-վերակենդանացնող Համլետ Չոբանյանը։ Իջեւանի բժշկական կենտրոնում նա աշխատում էր 37 տարի, 60 տարեկան էր։ Իջեւանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կորոնավիրուսով վարակվելու ժամանակ Հ․ Չոբանյանը գտնվել է արձակուրդում,հիվանդանալուց հետո նրան տեղափոխել են Երեւան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա՝ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
Կորոնավիրուսից մահացել է նաեւ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը, ով 63 տարեկան էր։ Սերգեյ Սիմոնյանին տեղափոխել են Իջեւանի ԲԿ-ի կորոնավիրուսի բաժանմունք, որը մի շաբաթ առաջ է բացվել։ Դրանից հետո Ս․ Սիմոնյանին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունք։ Հաղորդում է «Տեսանկյունը»: