Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» 

«Մենք ախպերներ ենք եղել...». զոհված Արտակ Ենոքյանի վերջին խոսքը՝ ընկերներին

Հասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ընկավ նաև 20-ամյակը նոր բոլորած ժամկետային զինծառայող Արտակ Ենոքյանը՝ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Ընդամենը 2 ամսից զորացրվելու էր, բայց, ցավոք, իրադարձություններն այլ ընթացք ստացան... ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արտակի մայրը՝ Նաիրա Բալայանն ասում է՝ թեպետ ցավն անասելի է, սակայն հպարտության զգացումն է, որ ապրեցնում է իրենց. չէ՞ որ հերոս որդի ունեն: «Հրետանավոր էր, հաշվարկից չափազանց լավ էր, գոհ էին իրենից: Միշտ ասում էր՝ մամ ամեն անգամ ես եմ հաշվարկն անում, հրետանիի պետն ասում ա՝ դու ուրիշ ձև ես հաշվարկ անում: Օրվա ընթացքում զանգում ընդամենը մի քանի բառ էր ասում՝ ամեն ինչ տոչնի ա, հանգիստ եղեք մեզ չեն տանելու առաջնագիծ»,- ասում է տիկին Նաիրան: 

Հարազատները հոկտեմբերի 8-ին են իմացել ցավալի կորստի մասին, իսկ Արտակի հետ վերջին անգամ խոսել են ամսի 7-ին. «Բարձր տրամադրությամբ զանգել էր ամուսնուս ու ասել՝ պապ, գիտե՞ս 200 հատ մենակ ես եմ կրակել, մերոնք առանջ են գնացել, ամեն ինչ լավ ա: Հետո ինձ հետ խոսեց, ասացի բալես երկար պետք չի խոսել, ասաց՝ մամ հանգիստ եղեք, խոսե՛ք... դա վերջին զանգն էր, սպասում էի, բայց էլ չզանգեց: Այդ օրը սիրտս պայթում էր, երբ ամուսինս ասաց հեռախոսը չի վերցնում, հասկացա՝ սիրտս չի խաբում: Լուր ստացանք, որ ծանր վիրավոր է, հետո իմացանք, որ Արտակս արդեն չկա»,- պատմում է հերոսի մայրը:

Զինակից ընկերները պատմել են, որ կռվի թեժ պահին Արտակը գնացել է ուրալի մոտ ինչ-որ բան բերելու, հենց այդ պահին արկն ընկել է վրան, փորն է վնասվել. «Երբ ընկերները մոտեցել են, որ օգնեն ասել է՝ «մենք ախպերներ ենք եղել...»: Ինքը շատ ընկերասեր էր, նրանց համար էր ապրում: Ընկերներն օգնել, հասցրել են հիվանդանոց, բայց այդպես էլ չի հաջողվել փրկել կյանքը»

Մայրը հիշում է, թե ինչպես էր որդին ուզում բանակ գնալ: Փոքրուց «խելքը գնում էր» զենքերի համար, սիրում էր կրակել: «Անգամ զորակոչվելու օրը տաքություն ուներ, ջերմիջեցնող էր խմել, որ կարողանար գնալ: Զինկոմը գրկել էր Արտակիս ու շնորհակալություն հայտնել ամուսնուս նման որդի ունենալու համար: Ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չի դժգոհել ու տրտնջացել: Մի անգամ էլ, զանգել էր ընկերոջն ու ասել, թե ծնունդս շնորհավորի, հենց նոր արկը ընկավ մոտս ու չպայթեց: Իր ծառայակից ընկերներից մեկը ոտքն է կորցրել, հիվանդանոցից դուրս գրվելիս մյուս տղայիս խնդրել էր տանել Եռաբլուր՝ Արտակիս մոտ: Ասել էր՝ Արտակս սրտակից էր, քաջ ու դուխով, հարգված բոլորի կողմից»,- հիշում է տիկին Նաիրան: 

Արտակի եղբայրն էլ՝ Հրաչը, պատմում է, թե ինչպես էին եղբոր հետ զրույցներում պլանավորում նրա վերադարձը. «Քննարկում էինք, թե ինչպես է լինելու, ինչ է հագնելու: Ապագայի հետ կապված շատ նպատակներ ուներ: Սիրած էակ ուներ, ուզում էր գար հասներ իրեն, բայց ափսոս էդպես չեղավ...»,- նշում է Արտակի եղբայրը:

Արտակը Երևանից էր, ապրում էր ծնողների և իրենից մեկ տարով մեծ եղբոր հետ: Քչախոս, զուսպ, մեղմ ժպիտով, «դուխով» ու անվախ, անչափ ընկերասեր ու նվիրված․ ահա այսպես են հարազատները բնորոշում հերոսաբար նահատակված Արտակ Ենոքյանին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա
Ամենադիտված