Ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկը Տիրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն աշխատանքային այց է կատարել Իրաքյան Քուրդիստան Շիրակի մարզպետի «բուռն գործունեությունը». ինչո՞վ է աչքի ընկել Հովհաննես Հարությունյանը Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ. News.am Հարկավոր է զարգացման հայկական մոդել ստեղծել. Վահե Էնֆիաջյան Արթուր Դավթյանը Փաշինյանին «բռնեց» զրպարտության վրա Հրդեհ` Վանաձորում․ հայտնաբերել է 59-ամյա կնոջ այրված դին Ադրբեջանը պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները. Հայկ Կոնջորյան 

«Մենք ախպերներ ենք եղել...». զոհված Արտակ Ենոքյանի վերջին խոսքը՝ ընկերներին

Հասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ընկավ նաև 20-ամյակը նոր բոլորած ժամկետային զինծառայող Արտակ Ենոքյանը՝ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Ընդամենը 2 ամսից զորացրվելու էր, բայց, ցավոք, իրադարձություններն այլ ընթացք ստացան... ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արտակի մայրը՝ Նաիրա Բալայանն ասում է՝ թեպետ ցավն անասելի է, սակայն հպարտության զգացումն է, որ ապրեցնում է իրենց. չէ՞ որ հերոս որդի ունեն: «Հրետանավոր էր, հաշվարկից չափազանց լավ էր, գոհ էին իրենից: Միշտ ասում էր՝ մամ ամեն անգամ ես եմ հաշվարկն անում, հրետանիի պետն ասում ա՝ դու ուրիշ ձև ես հաշվարկ անում: Օրվա ընթացքում զանգում ընդամենը մի քանի բառ էր ասում՝ ամեն ինչ տոչնի ա, հանգիստ եղեք մեզ չեն տանելու առաջնագիծ»,- ասում է տիկին Նաիրան: 

Հարազատները հոկտեմբերի 8-ին են իմացել ցավալի կորստի մասին, իսկ Արտակի հետ վերջին անգամ խոսել են ամսի 7-ին. «Բարձր տրամադրությամբ զանգել էր ամուսնուս ու ասել՝ պապ, գիտե՞ս 200 հատ մենակ ես եմ կրակել, մերոնք առանջ են գնացել, ամեն ինչ լավ ա: Հետո ինձ հետ խոսեց, ասացի բալես երկար պետք չի խոսել, ասաց՝ մամ հանգիստ եղեք, խոսե՛ք... դա վերջին զանգն էր, սպասում էի, բայց էլ չզանգեց: Այդ օրը սիրտս պայթում էր, երբ ամուսինս ասաց հեռախոսը չի վերցնում, հասկացա՝ սիրտս չի խաբում: Լուր ստացանք, որ ծանր վիրավոր է, հետո իմացանք, որ Արտակս արդեն չկա»,- պատմում է հերոսի մայրը:

Զինակից ընկերները պատմել են, որ կռվի թեժ պահին Արտակը գնացել է ուրալի մոտ ինչ-որ բան բերելու, հենց այդ պահին արկն ընկել է վրան, փորն է վնասվել. «Երբ ընկերները մոտեցել են, որ օգնեն ասել է՝ «մենք ախպերներ ենք եղել...»: Ինքը շատ ընկերասեր էր, նրանց համար էր ապրում: Ընկերներն օգնել, հասցրել են հիվանդանոց, բայց այդպես էլ չի հաջողվել փրկել կյանքը»

Մայրը հիշում է, թե ինչպես էր որդին ուզում բանակ գնալ: Փոքրուց «խելքը գնում էր» զենքերի համար, սիրում էր կրակել: «Անգամ զորակոչվելու օրը տաքություն ուներ, ջերմիջեցնող էր խմել, որ կարողանար գնալ: Զինկոմը գրկել էր Արտակիս ու շնորհակալություն հայտնել ամուսնուս նման որդի ունենալու համար: Ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չի դժգոհել ու տրտնջացել: Մի անգամ էլ, զանգել էր ընկերոջն ու ասել, թե ծնունդս շնորհավորի, հենց նոր արկը ընկավ մոտս ու չպայթեց: Իր ծառայակից ընկերներից մեկը ոտքն է կորցրել, հիվանդանոցից դուրս գրվելիս մյուս տղայիս խնդրել էր տանել Եռաբլուր՝ Արտակիս մոտ: Ասել էր՝ Արտակս սրտակից էր, քաջ ու դուխով, հարգված բոլորի կողմից»,- հիշում է տիկին Նաիրան: 

Արտակի եղբայրն էլ՝ Հրաչը, պատմում է, թե ինչպես էին եղբոր հետ զրույցներում պլանավորում նրա վերադարձը. «Քննարկում էինք, թե ինչպես է լինելու, ինչ է հագնելու: Ապագայի հետ կապված շատ նպատակներ ուներ: Սիրած էակ ուներ, ուզում էր գար հասներ իրեն, բայց ափսոս էդպես չեղավ...»,- նշում է Արտակի եղբայրը:

Արտակը Երևանից էր, ապրում էր ծնողների և իրենից մեկ տարով մեծ եղբոր հետ: Քչախոս, զուսպ, մեղմ ժպիտով, «դուխով» ու անվախ, անչափ ընկերասեր ու նվիրված․ ահա այսպես են հարազատները բնորոշում հերոսաբար նահատակված Արտակ Ենոքյանին:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» սյուներից մեկըՔԱԿ-ը և Fly Armenia-ի ղեկավարները լավատեղյակ են` ինչ նպատակով է օդանավը իջել Թեհրանում. Նավիկ ԽաչատրյանՓաշինյանն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է. Սեմյոն ԲաղդասարովԵրևանում փետրվարի 22-ին թալանվել են մի քանի Lexus-ներ Նախագահը չկատարեց նզովյալի կամքը. Արփինե Հովհաննիսյան ՄԱԿ-ում տարածվել է Դավիթ Բաբայանի նամակը` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Տիրան Խաչատրյանին հեռացրեցին միայն մեկ բանի համար․ նշել էր՝ Իսկանդերը խնդիր չի ունեցել» Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը և չի վավերացրել ԱԺ ընդունած մի շարք օրենքներ. Գեղամ Մանուկյան Իրանում կինը մահացել է սրտի կաթվածից` սպասելով մահապատժի իր հերթին Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան Տիրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնիցՇողեր Թովմասյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը (լուսանկար)Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, ռազմական ներուժը չի մոբիլիզացվել․ Սեյրան Օհանյան. News.am Կանադացի նկարչուհին դադարել է սափրել կուրծքը և դարձել է հայտնի մոդել (լուսանկարներ)Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը․ Սոլովյովը` Փաշինյանին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն աշխատանքային այց է կատարել Իրաքյան Քուրդիստան Շիրակի մարզպետի «բուռն գործունեությունը». ինչո՞վ է աչքի ընկել Հովհաննես ՀարությունյանըԱրծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ. News.am Տիրան Խաչատրյանը ծիծաղել է «Իսկանդեր»-ի մասին Մովսես Հակոբյանի գնահատականի վրա. ՊՆՀարկավոր է զարգացման հայկական մոդել ստեղծել. Վահե ԷնֆիաջյանՈւսուցչուհին պլաստիկ վիրահատության միջոցով «սեքս-բոմբի» է վերածվել (լուսանկարներ)Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ օրենքները չստորագրելու ՀՀ նախագահի որոշման մասին Արթուր Դավթյանը Փաշինյանին «բռնեց» զրպարտության վրաՔաղավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»․ Հակոբ Ճաղարյան Հրդեհ` Վանաձորում․ հայտնաբերել է 59-ամյա կնոջ այրված դին Ադրբեջանը պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները. Հայկ Կոնջորյան «Կարող ա մեզ հետևում են». Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար)Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան, Գորիս-Շուռնուխ ճանապարհին, ինչ ուզում անում է. Հովսեփյան. «Փաստինֆո» Անահիտ Սիմոնյանը ներկայացել է թափանցիկ բլուզով (լուսանկար)Փաշինյանի վտանգավոր խաղը. նոր հարված Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ՌԴ կողմում կուտակվել է 550 բեռնատար Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները. ԱյվազյանԻննա Խոջամիրյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար)«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածելԱլվինա Գյուլումյանը դատի է տվել ՀՀ սոցապ նախարարությանն ու ՍԱՊԾ-ինՆախագահը չի ստորագրել Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները և դիմել է ՍԴՓաշինյանը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի. «Իսկանդերի» ստեղծողի արձագանքըՓաշինյանն արդեն լվացել է ձեռքերն Արցախից, հիմա էլ փորձում է Հայաստանը ոչնչացնել. Շարմազանով Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը հեռու են բարոյական նորմերից. Արայիկ ՀարությունյանՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանինԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը Ոչ մի նախագահ այդպես չի քծնել Պուտինին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է քծնում. Վազգեն Մանուկյան Նիկոլը ողջ կարողականությամբ մեկ շահ է սպասարկում՝ թուրքադրբեջանական շահը. Լիլիթ Գալստյան 139 ամյա տունը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի մեկ այլ հատված (տեսանյութ) «Օրենքով գող» «Զապի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նա ազատության մեջ է Կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի Սարգսյանի հարցազրույցում հնչած ևս 10 չհերքված փաստերին. Արմեն ԱշոտյանԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Փաշինյանի աջակից մի կին նախ վիրավորել է տարեց մարդու, ապա հարվածել լրագրողի տեսախցիկին (տեսանյութ)
Ամենադիտված