ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

ԻԻՀ հոգևոր առաջնորդը վերահաստատեց երկրի հավատարմությունը ԼՂ հարցում հավասարակշռված քաղաքականությանը

Իրան

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ջանքերն ուղղված է եղել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Հատկապես, պաշտոնական Թեհրանն անընդունելի է համարում երրորդ երկրների՝ Թուրքիայի և Իսրայելի հրահրող գործողությունները, որոնք նպատակ ունեն երկարաժամկետ առումով ապակայունացնել տարածաշրջանը։

Հաշվի առնելով Իրանի պետական կառավարման համակարգի առանձնահատկությունն ու ներքին իրադրությունը՝ անցնող մեկ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ Իրանի տարբեր շրջանակների կողմից տարատեսակ գնահատականներ են հնչել, որոնք որոշ շահարկումների պատճառ են հանդիսացել։

Օրինակ, ադրբեջանական քարոզչամեքենան իրանցի պաշտոնյաների, այսպես կոչված, «ադրբեջանամետ» հայտարարությունները լայնորեն լուսաբանում է, սակայն Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններն ապակայունացնելուն ուղղված Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել դաշինքի վերաբերյալ իրանական կողմի հայտնած մտահոգությունները ոչ միայն անտեսվում են, այլև փորձ է արվում մեղադրանքների սլաքն ուղղել Իրանի ուղղությամբ։

Այսպես՝ հոկտեմբերի 22-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԻԻՀ ղեկավարն իր խոսքում ահաբեկչության վտանգի մասին խոսելիս հիշատակել է միայն Սիրիան՝ հույս հայտնելով, որ թուրք-իրանական համագործակցությամբ հնարավոր կլինի տարածաշրջանում չեզոքացնել ահաբեկչության վտանգը։

Սակայն, օրեր անց Թուրքիայի նախագահի ոչ պաշտոնական խոսափողը համարվող «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը «Twitter»-ի էջում հետևյալ գրառումն է կատարել. «Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե Սիրիայից դեպի Իրանի սահմաններ ահաբեկիչներ են տեղափոխվում։ Սիրիայում, Իրաքում և Եմենում գտնվող իրանական խմբավորումների մասին ի՞նչ կասեք։ Տարածաշրջանում ԱՄՆ-ից հետո ամենաշատ արյուն Իրանն է թափել»։

Ավելի վաղ Իբրահիմ Քարագյուլը, ակնհայտ սպառնալով Հայաստանի և Իրանի տարածքային ամբողջականությանը, գրել է․ «Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է։ Չպետք է մնա, այդ կապը պետք է կտրել։ Նախիջևանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն և ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա պետք է բացվի։ Ռուսաստանի և Իրանի՝ «թյուրքական աշխարհը մասնատելու» երբեք չփոփոխվող թեզը պետք է վերանա»։

Այդ առնչությամբ «Անկարայի Իրանի հետազոտությունների կենտրոնի» անվտանգության հարցերով հետազոտող Չաղաթայ Բալջըին, անդրադառնալով Իրանի իշխանությունների կողմից հյուսիսային նահանգներում անվտանգություն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումներին, համոզմունք է հայտնել, որ Իրանն իր գործողություններով փորձում է «Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի ժողովրդի և Իրանի թյուրքերի (նկատի ունի թյուրքախոս ատրպատականցիներին) ջերմ համակրանքը նվազեցնել»։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմին և դրան ահաբեկիչների մասնակցությանը։

Միանգամայն հասկանալի պատճառներով ավելի մեծ ուշադրության արժանացավ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության՝ այսպես կոչված «գրավյալ» տարածքներին առնչվող հատվածը։

Ինչ վերաբերում է «տարածքների վերադարձի» մասին հայտարարությանը, ապա Իրանն այդպիսի ձևակերպում է անում՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Արցախը ներկայիս սահմաններով որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից չի ճանաչվել և ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղը համարում է որպես Ադրբեջանի տարածք։ Բացի այդ՝ հաշվի առնելով Իրանի էթնիկական խմբերի, մասնավորապես, թյուրքախոս ազարիների, քրդերի, ինչպես նաև արաբների շրջանում անջատողական տրամադրություններ ձևավորելու հնարավոր վտանգը՝ Իրանը կարևորում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի, Թեհրանի դիրքորոշումն ավելի շատ պետք է գնահատել այդ համատեքստում։ Ընդհանրապես, Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ տարածքային ամբողջականության հարցը կարևոր նշանակություն ունի։

Սակայն, ներկայիս անկայուն իրադրության պայմաններում տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից ահաբեկչության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև արցախահայության անվտանգության  վերաբերյալ Ալի Խամենեիի ելույթում հնչած դիտարկումներն ավելի կարևոր նշանակություն ունեն։

Իրանի սահմանադրության համաձայն՝ երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները մշակվում են հոգևոր առաջնորդի աշխատակազմում։ Հոգևոր առաջնորդը միևնույն ժամանակ երկրի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է։ Այդ առումով Ալի Խամենեիի՝ ահաբեկչության սպառնալիքի և արցախահայերի անվտանգության վերաբերյալ հնչեցրած տեսակետները կարևոր են և խոսում են այդ հարցում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության միասնական կարծիքի առկայության մասին:

Հովհաննես Բադալյան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված