ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ազատվել է աշխատանքից
ՔաղաքականՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշտոնավարումից։ Այս մասին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։