Վայոց ձորի մարզում 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին
Чрезвычайный случайՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:Ժամը 09:15-ի սահմաններում, Վայոց Ձորի բնակիչ, 24-ամյա Նարեկ Աբգարյանը, իր վարած Mercedes մակնիշի 71 NQ 771 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ն. Աբգարյանը, ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 44-ամյա Արմինե Գիվարգիզյանը և 26-ամյա Նելլի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով, վարորդն աշխատում է Վայքի «Ֆուտ Վեյ» սննդի արագ սպասարկման կետում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գիվարգիզյանը և Ն. Հարությունյանը՝ նշված կետում, որպես խոհարարներ: