Անվտանգության ապահովման համար կողմնակի անձանց վրա հույս դնելը երբեք լավ քայլ չէ․ Իրանի ԱԳ նախարար
IranԻրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը թվիթերյան ուղերձով դիմել է «հարևան երկրների» ղեկավարներին։ «Անկեղծ ուղերձ մեր հարևաններին. Թրամփը 70 օրվա ընթացքում հեռանալու է: Բայց մենք հավերժ այստեղ ենք: Անվտանգության ապահովման համար կողմնակի անձանց վրա հույս դնելը երբեք լավ խաղ չէ: Մենք մեր ձեռք ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսելու առաջարկով, որպեսզի լուծենք տարաձայնությունները: Միայն միասին կարող ենք բոլորի համար լավ ապագա կառուցել»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։