Գերմանիայում լայնածավալ բողոքի ակցիա է իրականացվել՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների
ԱշխարհԳերմանիայում՝ Լայպցիգի կենտրոնում, բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթացել՝ ընդդեմ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների, հայտնում է MDR հեռուստաալիքը։ Ցուցարարները պաստառներով կոչ են անում կառավարությանը հրաժարվել կառավարության կողմից սոցիալական շփումների խիստ սահմանափակումներից: Հեռուստաալիքի տվյալներով՝ բազմության մեջ ծածանվում են մի քանի ազգայնական խմբավորումների և Գերմանիայի ազգայնական կուսակցության դրոշներ: Ոստիկանությունը ցուցարարներին հիշեցրել է, որ նրանք խախտում են հիգիենայի կանոնները՝ շատերը չունեն պաշտպանիչ դիմակներ, և մարդկանց միջև սոցիալական հեռավորությունը չի պահպանվում: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մինչև 16 հազար մարդ: