Վլադիմիր Զելենսկին վարակվել է կորոնավիրուսով
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Ցավոք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Covid-19 կորոնավիրուսային վարակի թեստը դրական է։ Երկրի ղեկավարն իրեն լավ է զգում եւ կշարունակի կատարել իր պարտականությունները հեռավար ռեժիմով՝ ինքնամեկուսացման մեջ»,- ասված է հաղորդագրությունում: