Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. Չախալյան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 

Մենք ունենք երազանք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը. Արայիկ Հարությունյան

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով, թե ինչն է հիմք հանդիսացել պատերազմը դադարեցնելու որոշում կայացնելու համար: Հարությունյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ի առավոտյան, երբ լուսանկար էր հրապարակել  Ստեփանակերտի հրապարակից, նշել է, որ եղել է իր կյանքի ամենածանր գիշերներից և ամենածանր լուսաբացներից մեկը: «Ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել՝ այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-1994 թթ. կորցնելով շատ հարազատներ, որոնց վերջին բառը եղել է իմ ձեռքերում: Բայց ես իմ մեջ կարողացել եմ ուժ գտնել, կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ, թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, սակայն ստիպված ենք եղել»,-ասաց Հարությունյանը:

Նա բացատրեց, թե ինչու: 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: «Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող՝ մանավանդ մեր ժամկետային զինծառայողների մասով»,-ասաց նախագահն ու նշեց՝ չի ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով:

Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հայկական կողմին հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, նոր տեխնոլոգիաների, նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն  ունեցավ շատ մեծ վնասներ հասցնել հայկական զորքին: Մարդկային շատ մեծ կորուստներ են եղել միայն երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում՝ ԱԹՍ-ների արդյունքում:

«Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր պաշտպանության բանակը կարիքներ ուներ»,-ասաց նախագահը: Այդ ամենով, բայց զորքը կարողանում էր դիմադրել, ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի: «Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողություններում: Թուրքիայի զինվորականների, ահաբեկիչների, վարձկանների մասնակցությունը ևս եղել է: Կռվում էին հայ կամավորը, հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև: Աշխարհի ամենահերոս տղերքն են եղել ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը, խնայեինք, փրկեինք»,-ասաց Հարությունյանը:

Նախագահը հիշեցրեց, որ մի քանի անգամ, այդ թվում Շուշիի մարտականչի օրը կոչ է արել՝ դիմելով հայրենակիցներն ասել, որ նրանց կարիքը կա: «Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ արդեն եղած ռեսուրսներով՝ մարդկային և զինտեխնիկայի, անհնարին էր կռվել»,-ասաց նա:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ շատ երկար փորձում էին բանակցության սեղանի շուրջ քննարկել, կասեցնել, սակայն հնարավոր չեղավ: «Կողմ էի, որովհետև հուսահատված չէի, եթե հուսահատված լինեի, կմտածեի՝ շարունակել կռիվը՝ կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու և կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ իմաստուն որոշումներ կայացնելով հետագայում, ճիշտ ճանապարհով ընթանալ, հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն՝ առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևսս չի մարել, հակառակը՝ մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք հարիր չեն հայ ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, քննարկումներ իրականացնելու: Դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է, պետք է մտածել, մտածել, նորից մտածել, գնահատել, նորից հետո որոշումներ կայացնել»,-ասաց Հարությունյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»Եկել ենք՝ Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերելՈստիկաններն ինձ զգուշացնում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը (տեսանյութ)«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ
Ամենադիտված