Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, զիջելու հայրենիք չունենք․ Վահագն Չախալյան
ՏեսանյութերՄենք ամեն ինչ արեցինք, որ ԱԺ-ում գույք չկոտրեն, հասկանում ենք, որ քաշքշուք ստեղծելով հարցը չի լուծվելու։ Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, հիմա երկիրը փրկելու ժամանակն է։ Բոլորս մեղավոր ենք։ Այս մասին այսօր Ազգային ժողովի դիմաց հայտարարեց «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը։ Նա նշեց, որ քաղաքական իշխանություններից մի բան է խնդրում, որպեսզի քթները չմտցնեն ռազմական գործերի մեջ։
«Մենք զիջելու հայրենիք չունենք, մինչև երբ պետք է զիջելու հոգեբանությունը լուծենք, թող էս իշխանությունները բարի լինեն, հեռանան , ով որ կարող է լուծել խնդիրը, թող լուծի։ Մեր զինվորները հաղթող են, իրենք մեզ հետ բլիժնի բոյ չեն մտել, ռմբակոծել են»,-ասաց նա։