Այս պահին քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան և հավաքվել են Ազգային ժողովի բակում
SocietyՔաղաքացիները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի մոտ՝ ի պաշտպանություն Արցախի, փակել են Բաղրամյան պողոտան։ Տեղում կենտրոնացրել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է զգալի տարածքային զիջումներ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հայտարարեց, որ Արցախի համար ստորագրել է ցավոտ փաստաթուղթ: Այդ պահից սկսած՝ հանրապետությունում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք և Ազգային ժողով: