Ալիևն ու Էրդողանը քննարկել են հրադադարի ռեժիմը վերահսկող թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք միմյանց շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, գրում է Ռիա Նովոստին: Իլհամ Ալիևը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և թուրք ժողովրդին պատերազմի ընթացքում Ադրբեջանին աջակցության համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ իր երկրի աջակցությունը բարձր գնահատելու համար: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն բարեկամներ լինել։ Հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատվել հրադադարի ռեժիմը վերահսկող թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը, և վստահություն է հայտնվել, որ այս կենտրոնը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովմանը: