Սպառազինության մատակարարման առումով տոտալ բլոկադայում ենք գործել. Տոնոյան
ՀասարակությունՀայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հանրայինի եթերում ասաց, որ վիրավորանք է համարում արտահայտությունները, թե «հայկական կողմը պարտվել է»:
«Զինված ուժերը, Պաշտպանության նախարարության ամբողջ համակարգը և ամբողջ զորահավաքային ռեսուրսը, Կառավարությունը, Սփյուռքը արել են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել: Աշխարհաքաղաքական իրավիճակն էնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության մատակարարման ապահովման առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայում: Այն ինչը որ կատարվել է թիկունքային ապահովման, մարտական սպառազինության և տեխնիկայի ապահովման տեսանկյունից, բացի ռազմական գործողություններից, կարելի է հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը»,- ասաց նախարարը: