Ոչ ոք չի կարող խոչընդոտել ղարաբաղյան համաձայնագրի իրագործմանը․ Զախարովա
ForeignՌուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը կկատարվի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI հեռուստաալիքի եթերում:
«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ դա պետք է արվի, և անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի շուրջ յուրաքանչյուր կողմ ստորագրել է, և սա մի հարց է, որը, ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել, ինչպես հասկանում եք, բանակցությունների, կոնսենսուսի միջոցով, և բոլորը համաձայնել են։ Ես նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս փաստաթուղթը, բոլոր կողմերին, - ասել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ խոսնակը մերժել է այն նաև վարկածները, թե ինչ-որ մեկը կարող է խանգարել համաձայնագրի իրականացմանը:
«Եկեք հիմա չխոսենք այս փաստաթղթի անիրագործելիության սցենարների մասին, խոսենք այն մասին, թե ինչ պետք է անել դրա իրականացման համար։ Իսկ դրա համար շատ բան է արվում», - շեշտել է Զախարովան: