ԱՄՆ ընտրությունների արդյունքը դեռևս վերջնական չէ․ Պոմպեոն դիմել է Բայդենին շնորհավորող համաշխարհային լիդերներին
СШАԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիմել է օտարերկրյա առաջնորդներին, ովքեր շնորհավորել են Ջոն Բայդենին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Դեռ շատ աշխատանք կա անելու: Հիշեցնում ենք, որ դեռ ոչ բոլոր ձայներն են հաշվվել», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համոզվել, որ «իրավական գործընթացն ամբողջությամբ հարգված է»: Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ իշխանության փոխանցումը սահուն կլինի: