Չեխական հետախուզությունը նախազգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին
Всемирная прессаԱշխարհը կանգնած է նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ, ասվում է Չեխիայի ռազմական հետախուզության զեկույցում, որը հրապարակվել է իր կայքում երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին:
Վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային հակամարտությունն այս պահին «իր առաջին փուլում է»: «Ձևավորվում է նրանց աշխարհայացքը, ովքեր կարող են և ցանկանում են դրան ակտիվորեն մասնակցել, և աստիճանաբար որոշվում են տեխնոլոգիական գործիքներ, որոնց միջոցով այն կարող է վերահսկվել», - ասվում է փաստաթղթում:
Զեկույցի հեղինակները որպես հակամարտության հավանական պատճառ՝ նշում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև մրցակցությունը: Փաստաթուղթը նշում է նաև միջազգային իրավունքի կարևորության անկումը: Խաղաղ երկխոսությունը՝ որպես ի հայտ եկած հակասությունները լուծելու միջոց, գոյություն չունի, և կասկածի տակ է դրվում համաշխարհային կարգի որոշակիությունը: Բացի այդ, հասարակական գիտակցության շահարկումը նպաստում է լարվածության աճին, ասում են վերլուծաբանները: